00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գենդեր փարթի» Շաքիի ջրվեժի տարածքում. ի՞նչ է սպասում օրինազանցներին

Բաժանորդագրվել
Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, մարդիկ մեղադրում են զույգին Շաքիի ջրվեժը ներկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն աղմկահարույց տեսանյութին անդրադարձել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը. դեպքին ընթացք կտրվի։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր` ինչպես է զույգը «գենդեր փարթի» կազմակերպել հենց Շաքիի ջրվեժում` ջրին խառնելով վարդագույն ներկ։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում. մարդիկ մեղադրում են զույգին նման արարքի համար։
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ դեպքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Ընդգծվում է, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։
Ինչ խախտումներ է հայտնաբերել Սննդի տեսչությունը հունիսի ընթացքում. անսպասելի մանրամասներ
Նախարարությունը պարզաբանել է, որ տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։
«Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար»,–նշված է պարզաբանման մեջ։
Նախարարությունը հորդորում է պահպանել շրջակա միջավայրը, զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել երկրի բնական ժառանգությանը։
Լրահոս
0