https://arm.sputniknews.ru/20251006/em-n-hetaqrqir-che-karevvory-vraci-zhvoghvovurdn-e-kaladzen-pataskhanel-e-evrvopaci-pashtvonjanerin-94299019.html
ԵՄ-ն հետաքրքիր չէ, կարևորը վրացի ժողովուրդն է. Կալաձեն պատասխանել է եվրոպացի պաշտոնյաներին
ԵՄ-ն հետաքրքիր չէ, կարևորը վրացի ժողովուրդն է. Կալաձեն պատասխանել է եվրոպացի պաշտոնյաներին
Sputnik Արմենիա
Եվրոպացի պաշտոնյաները քննադատել են Վրաստանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T16:47+0400
2025-10-06T16:47+0400
2025-10-06T16:48+0400
վրաստանի հանրապետություն
կախա կալաձե
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0e/83018489_0:372:2927:2018_1920x0_80_0_0_de7a4ed473bffea2d4caa2a4a10b1d0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, որը Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել երրորդ անգամ, հայտարարել է, որ իրեն առաջին հերթին հետաքրքրում է վրաց ժողովուրդը, ոչ թե Եվրամիությունը: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ԵՄ ներկայացուցիչների հայտարարությանը։Ավելի վաղ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը և եվրահանձնակատար Մարթա Կոսը, մեկնաբանելով Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հայտարարել էին, որ դրանք անցել են այլախոհության համատարած ճնշման պայմաններում և մրցակցային չեն եղել, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին:Դիմելով ընդդիմադիր հեռուստաընկերությունների լրագրողներին՝ նա հայտարարել է, որ Կալլասն ու Կոսը նրանց չեն փրկի, Վրաստանի ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանը: Նրա խոսքով՝ երկրի քաղաքացիներն են երկրի տերը, և միայն նրանք են որոշում, թե ով պետք է լինի Վրաստանի իշխանությունը, ով՝ ընդդիմությունը։Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ի պատասխան Կալլասի և Կոսի հայտարարության, ասել էր, որ Վրաստանի հանրությունն ուզում է Եվրամիությունից ներողություն լսել իշխանությունը տապալելու փորձին աջակցելու համար:Հիշեցնենք` Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հոկտեմբերի 4-ին: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքեց քվեների ավելի քան 80%-ը, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլ չի լինի։Ընտրատեղամասերի փակումից հետո իրավիճակը Թբիլիսիում լարվեց․ ակցիայի մասնակիցների մի մասը փորձեց գրոհել նախագահի նստավայրն ու զավթել իշխանությունը: Բախումներ սկսվեցին։ Ձերբակալվեցին ակցիայի հինգ կազմակերպիչներ։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0e/83018489_99:0:2830:2048_1920x0_80_0_0_9470fd1dcfd3f5f954c12007bb52a2de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, կախա կալաձե, եվրամիություն
վրաստանի հանրապետություն, կախա կալաձե, եվրամիություն
ԵՄ-ն հետաքրքիր չէ, կարևորը վրացի ժողովուրդն է. Կալաձեն պատասխանել է եվրոպացի պաշտոնյաներին
16:47 06.10.2025 (Թարմացված է: 16:48 06.10.2025) Եվրոպացի պաշտոնյաները քննադատել են Վրաստանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, որը Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել երրորդ անգամ, հայտարարել է, որ իրեն առաջին հերթին հետաքրքրում է վրաց ժողովուրդը, ոչ թե Եվրամիությունը: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ԵՄ ներկայացուցիչների հայտարարությանը։
Ավելի վաղ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը և եվրահանձնակատար Մարթա Կոսը, մեկնաբանելով Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հայտարարել էին, որ դրանք անցել են այլախոհության համատարած ճնշման պայմաններում և մրցակցային չեն եղել, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին:
«Եվրամիությունն ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, ինձ համար ամենակարևորը նորին մեծություն Վրաստանի ժողովուրդն է»,-ասել է Կալաձեն:
Դիմելով ընդդիմադիր հեռուստաընկերությունների լրագրողներին՝ նա հայտարարել է, որ Կալլասն ու Կոսը նրանց չեն փրկի, Վրաստանի ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանը: Նրա խոսքով՝ երկրի քաղաքացիներն են երկրի տերը, և միայն նրանք են որոշում, թե ով պետք է լինի Վրաստանի իշխանությունը, ով՝ ընդդիմությունը։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ի պատասխան Կալլասի և Կոսի հայտարարության, ասել էր, որ Վրաստանի հանրությունն ուզում է Եվրամիությունից ներողություն լսել իշխանությունը տապալելու փորձին աջակցելու համար:
Հիշեցնենք` Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հոկտեմբերի 4-ին: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝
«Վրացական երազանքը» հավաքեց քվեների ավելի քան 80%-ը, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլ չի լինի։
Ընտրատեղամասերի փակումից հետո իրավիճակը Թբիլիսիում լարվեց․ ակցիայի մասնակիցների մի մասը փորձեց
գրոհել նախագահի նստավայրն ու զավթել իշխանությունը: Բախումներ սկսվեցին։ Ձերբակալվեցին ակցիայի հինգ կազմակերպիչներ։