https://arm.sputniknews.ru/20251006/ararat-mirzvojani-tsetsi-gvortsvov-meghadrjal-tvorgvom-asatrjany-karvogh-e-azatazrkvel-7-tarvov-94304372.html
Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը կարող է ազատազրկվել 7 տարով
Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը կարող է ազատազրկվել 7 տարով
Sputnik Արմենիա
Ասատրյանը կալանավորվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից շուրջ 2,5 տարի անց։ 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T18:39+0400
2025-10-06T18:39+0400
2025-10-06T18:41+0400
հայաստան
արարատ միրզոյան
ծեծ
դատ
թորգոմ ասատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1209/70/12097055_0:0:1498:844_1920x0_80_0_0_43bbebcd731af7b8b46d2427f9f863b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանին սպառնում է 7 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ դատավորը մեղադրական վերդիկտ էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ ընդունված խմբ․) 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։Պաշտպանական կողմը մի շարք փաստեր հրապարակեց Թորգոմ Ասատրյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի` նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել խառը մենամարտերի (MMA) չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ է։Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը խնդրեց դատարանին Թորգոմ Ասատրյանի նկատմամբ նշանակել պատժի նվազագույն չափ՝ 3 տարի ազատազրկում, իսկ չկրած մասը փոխարինվի փորձաշրջանով՝ համապատասխան ժամկետով։Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։00-ին։Հավելենք, որ Թորգոմ Ասատրյանը կալանավորվել է 2023թ․ փետրվարից, այսինքն՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից 2,5 տարի անց։ Այսպիսով Ասատրյանն անազատության մեջ շուրջ 3 տարի է անցկացրել։Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։ՔԿ ղեկավարն ընդգծեց, որ Միրզոյանի մահափորձի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1209/70/12097055_165:0:1498:1000_1920x0_80_0_0_234fc7eb0c8d9ae2df925132e32abf40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ծեծ, դատ, թորգոմ ասատրյան
հայաստան, արարատ միրզոյան, ծեծ, դատ, թորգոմ ասատրյան
Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը կարող է ազատազրկվել 7 տարով
18:39 06.10.2025 (Թարմացված է: 18:41 06.10.2025) Ասատրյանը կալանավորվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից շուրջ 2,5 տարի անց։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանին սպառնում է 7 տարվա ազատազրկում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ լրացուցիչ դատալսման ժամանակ մեղադրող դատախազը առավելագույն պատժաչափ նշանակեց 7 տարի ժամկետով՝ նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում, առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։
Ավելի վաղ դատավորը մեղադրական վերդիկտ էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ ընդունված խմբ․) 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։
Պաշտպանական կողմը մի շարք փաստեր հրապարակեց Թորգոմ Ասատրյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի` նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել խառը մենամարտերի (MMA) չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ է։
Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը խնդրեց դատարանին Թորգոմ Ասատրյանի նկատմամբ նշանակել պատժի նվազագույն չափ՝ 3 տարի ազատազրկում, իսկ չկրած մասը փոխարինվի փորձաշրջանով՝ համապատասխան ժամկետով։
Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։00-ին։
Հավելենք, որ Թորգոմ Ասատրյանը կալանավորվել է 2023թ․ փետրվարից, այսինքն՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից 2,5 տարի անց։ Այսպիսով Ասատրյանն անազատության մեջ շուրջ 3 տարի է անցկացրել։
Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։
ՔԿ ղեկավարն ընդգծեց, որ Միրզոյանի մահափորձի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան
իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը
ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։