00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ արտադրանքի ծավալը կազմել է 53 մլն միավոր

© Sputnik / Asatur YesayantsԵԱՏՄ երկրների դրոշներ
ԵԱՏՄ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2025
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ-ի ցուցանիշներն ընդհանուր առմամբ արտացոլում են կեղծ ապրանքների տարածման համաշխարհային միտումները։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հինգ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տարածքում հայտնաբերվել է 53 մլն միավոր ծավալով կեղծ արտադրանք: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի ժամանակ:
Անցյալ տարի ամենաշատ խախտումները վերաբերել են հագուստին և կոշիկին, կենցաղային տեխնիկային և էլեկտրոնիկային, խաղալիքներին, արդուզարդին, աքսեսուարներին, տրանսպորտային միջոցների պահեստամասերին, ինչպես նաև օծանելիքին և կոսմետիկային:
«ԵԱՏՄ-ի ցուցանիշներն ընդհանուր առմամբ արտացոլում են կեղծ ապրանքների տարածման համաշխարհային միտումները»,- նշել է Սուլթանովը:
Համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 6-7-ը: Դրան մասնակցում են Եվրասիական տնտեսական միության պետությունների պրոֆիլային գերատեսչությունների ներկայացուցիչները: Նրանք քննարկում են արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը միավորման շրջանակներում։
Լրահոս
0