https://arm.sputniknews.ru/20251005/siriajum-avartvel-en-khvorhrdaranakan-yntrutjunnery-94276450.html
Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
Sputnik Արմենիա
Սիրիացիներն ընտրություն են կատարել 1570 թեկնածուներից։ 05.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-05T19:54+0400
2025-10-05T19:54+0400
2025-10-05T19:55+0400
սիրիա
ընտրություններ
ահմեդ ալ-շարաա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94275498_0:0:1024:577_1920x0_80_0_0_f0829d7013f62c8546e3c1c8ec335f94.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրութունները։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Սա նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո առաջին ընտրություններն էին։Հաստատել է 1570 անձի թեկնածությունը` երկրի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կողմից նշանակված հանձնաժողովի կողմից։ Թեկնածուների 14 տոկոսը կին է։Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ -Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94275498_0:0:912:683_1920x0_80_0_0_ac63cb4f9c9bb01ae98a9ac6a9e09480.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ընտրություններ, ահմեդ ալ-շարաա
սիրիա, ընտրություններ, ահմեդ ալ-շարաա
Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
19:54 05.10.2025 (Թարմացված է: 19:55 05.10.2025) Սիրիացիներն ընտրություն են կատարել 1570 թեկնածուներից։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրութունները։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Սա նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո առաջին ընտրություններն էին։
Հաստատել է 1570 անձի թեկնածությունը` երկրի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կողմից նշանակված հանձնաժողովի կողմից։ Թեկնածուների 14 տոկոսը կին է։
Նոր և ընդլայնված խորհրդարանը կունենա 210 անդամ, որոնցից մեկ երրորդը կնշանակվի ժամանակավոր նախագահ ալ-Շարաայի կողմից, երկու երրորդը՝ տարածաշրջանային մարմինների կողմից, որոնց անդամները նշանակում է կրկին Սիրիայի նախագահը։ Խորհրդարանը կաշխատի 1 տարի 6 ամիս, սակայն ժամկետը կարող է երկարաձգվել։
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ
Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ -Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ: