https://arm.sputniknews.ru/20251004/ogvostvosi-8-i-pastatghtery-chen-veraberum-rd-sahmanapahneri-tsarajutjany-hh-agn-khvosnak-94256681.html
Վաշինգտոնյան փաստաթղթերը չեն վերաբերում ՌԴ սահմանապահների ծառայությանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Վաշինգտոնյան փաստաթղթերը չեն վերաբերում ՌԴ սահմանապահների ծառայությանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Sputnik Արմենիա
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` ՀՀ ԱԳՆ խոսնակը ասել է, որ ՀՀ իշխանության ակնկալիքն այն է, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության... 04.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-04T18:44+0400
2025-10-04T18:44+0400
2025-10-04T18:53+0400
հայաստան
անի բադալյան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94256171_0:0:1152:648_1920x0_80_0_0_43518aa6730f5721e40bebc73d9774f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չի անդրադառնա հայ–իրանական սահմանին ՌԴ զինվորականների ծառայության վրա։ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն այդ մասին ասել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում «PassBlue»–ին տված հարցազրույցումԼրագրողը հետաքրքրվել է` խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ ՌԴ զինվորները կհեռանան Հայաստանի հարավային սահմանիցԻսկ այն հարցին, թե խաղաղության համաձայնագրի շնորհիվ արդյոք կվերականգնվի խորհրդային ժամանակներում ստեղծված երկաթուղին, որը նախկինում գործում էր Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանով, ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է, որ ՀՀ իշխանությունն ուսումնասիրում է տարածքի լոգիստիկան։«Դա լինելու է տարանցիկ ճանապարհ։ Դա միջանցք չէ այն իմաստով, որը Դուք գուցե լսել եք։ Դա ճանապարհ է, որը մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո»,– ընդգծել է Բադալյանը։Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` նա ասել է, որ ՀՀ իշխանության ակնկալիքն այն է, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։«Դա նշանակում է սահմանի բացում, քանի որ դա շատ կարևոր է»,– նշել է խոսնակը։Լրագրողը հարցրել է նաև` Հայաստանը վստա՞հ է, որ այս նախաստորագրումը կհանգեցնի համապարփակ խաղաղության համաձայնագրի։«Ես կհաստատեի Հայաստանի կողմից, բայց մենք նաև լսում ենք ԱՄՆ-ի կողմից, որ կա բարձր պատրաստակամություն՝ անմիջապես ուսումնասիրելու իրականացումը: Այսպիսով, սա պարզապես թուղթ չէ: Կա պատրաստակամություն և քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար»,– ընդգծել է Բադալյանը։Լրագրողը փորձել է ճշտել նաև իր կարդացած լուրն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ էր հարձակվել հարավային Հայաստանի վրա մինչև օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։«Այդ տարիներին մենք ունեինք լարվածության սրման նշաններ։ Սահմանին կրակոցներ կային, ուստի չէիք կարող բացառել այն հնարավորությունը, որ ցանկացած պահի կարող էր լարվածություն լինել։ Փառք Աստծո, մենք լարվածություն չունեցանք»,– այսպես է պատասխանել ԱԳՆ խոսնակը։Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեմային, Բադալյանն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում:Բադալյանը միաժամանակ հիշեցրել է, որ իշխող կուսակցությունը, 2018 թվականին իշխանության գալով, հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություններ կլինեն, ուստի հավանաբար նոր Սահմանադրություն կլինի:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94256171_128:0:1152:768_1920x0_80_0_0_f08475d9ba5fddbe92fdbf87371ccf5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անի բադալյան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
հայաստան, անի բադալյան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Վաշինգտոնյան փաստաթղթերը չեն վերաբերում ՌԴ սահմանապահների ծառայությանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
18:44 04.10.2025 (Թարմացված է: 18:53 04.10.2025) Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` ՀՀ ԱԳՆ խոսնակը ասել է, որ ՀՀ իշխանության ակնկալիքն այն է, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չի անդրադառնա հայ–իրանական սահմանին ՌԴ զինվորականների ծառայության վրա։ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն այդ մասին ասել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում
«PassBlue»–ին տված հարցազրույցում
Լրագրողը հետաքրքրվել է` խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ ՌԴ զինվորները կհեռանան Հայաստանի հարավային սահմանից
«Դա կարգավորվում է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով, ուստի չի վերաբերում մեր կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրին»,– պատասխանել է Բադալյանը
Իսկ այն հարցին, թե խաղաղության համաձայնագրի շնորհիվ արդյոք կվերականգնվի խորհրդային ժամանակներում ստեղծված երկաթուղին, որը նախկինում գործում էր Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանով, ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է, որ ՀՀ իշխանությունն ուսումնասիրում է տարածքի լոգիստիկան։
«Դա լինելու է տարանցիկ ճանապարհ։ Դա միջանցք չէ այն իմաստով, որը Դուք գուցե լսել եք։ Դա ճանապարհ է, որը մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո»,– ընդգծել է Բադալյանը։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` նա ասել է, որ ՀՀ իշխանության ակնկալիքն այն է, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Դա նշանակում է սահմանի բացում, քանի որ դա շատ կարևոր է»,– նշել է խոսնակը։
Լրագրողը հարցրել է նաև` Հայաստանը վստա՞հ է, որ այս նախաստորագրումը կհանգեցնի համապարփակ խաղաղության համաձայնագրի։
«Ես կհաստատեի Հայաստանի կողմից, բայց մենք նաև լսում ենք ԱՄՆ-ի կողմից, որ կա բարձր պատրաստակամություն՝ անմիջապես ուսումնասիրելու իրականացումը: Այսպիսով, սա պարզապես թուղթ չէ: Կա պատրաստակամություն և քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար»,– ընդգծել է Բադալյանը։
Լրագրողը փորձել է ճշտել նաև իր կարդացած լուրն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ էր հարձակվել հարավային Հայաստանի վրա մինչև օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
«Այդ տարիներին մենք ունեինք լարվածության սրման նշաններ։ Սահմանին կրակոցներ կային, ուստի չէիք կարող բացառել այն հնարավորությունը, որ ցանկացած պահի կարող էր լարվածություն լինել։ Փառք Աստծո, մենք լարվածություն չունեցանք»,– այսպես է պատասխանել ԱԳՆ խոսնակը։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեմային, Բադալյանն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում:
«Հենց սկզբից մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ ՀՀ սահմանադրության հետ որևէ խնդիր չկա: Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչում»,– ասել է նա։
Բադալյանը միաժամանակ հիշեցրել է, որ իշխող կուսակցությունը, 2018 թվականին իշխանության գալով, հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություններ կլինեն, ուստի հավանաբար նոր Սահմանադրություն կլինի:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել (
99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը
սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։