https://arm.sputniknews.ru/20251004/erkaratev-magnisakan-pvotvorikn-avartvel-e-gitnakan-94245554.html
Երկարատև մագնիսական փոթորիկն ավարտվել է. գիտնական
Երկարատև մագնիսական փոթորիկն ավարտվել է. գիտնական
Sputnik Արմենիա
Արևի ակտիվությունը նվազում է, ինչը բացառում է Երկրի մագնիսական դաշտի համակարգային վերադարձը խաթարված վիճակին։ 04.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-04T12:08+0400
2025-10-04T12:08+0400
2025-10-04T12:11+0400
արև
տիեզերք
մագնիսական փոթորիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94160855_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c7e5d48e0152375183e52340fbc10cb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Արեգակնային ընթացիկ ցիկլի ամենաերկարատև մագնիսական փոթորիկներից մեկը, որը տևել է շուրջ չորս օր, ավարտվել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։Նա նշել է, որ հիմնական մոլորակային KP ինդեքսը, ըստ որի որոշվում է փոթորիկների սկիզբն ու ավարտը, իջել է կանաչ գոտի: Գիտնականի խոսքով՝ չեն նկատվում այնպիսի գործոններ, որոնք կարող են այն հանել հավասարակշիռ վիճակից։Անցած փոթորիկը, նրա խոսքով, ամենաերկարատևներից մեկն է դարձել ընթացիկ 25-րդ արեգակնային ցիկլում։ Մագնիսական դաշտը հավասարակշռությունից դուրս է եկել սեպտեմբերի 29-ի երեկոյան Արևի ակտիվության զգալի ուժեղացման արդյունքում։Այժմ Արևի ակտիվությունը նվազում է, ինչը փաստացի բացառում է Երկրի մագնիսական դաշտի համակարգային վերադարձը խաթարված վիճակին, թեև առանձին ուժեղ բռնկումների և Երկրին մեկանգամյա հարվածների փոքր հավանականությունը կպահպանվի ևս 2-3 օր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94160855_0:0:1440:1080_1920x0_80_0_0_bd092b92ba34d07eeafab6f1d779512a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արև, տիեզերք, մագնիսական փոթորիկ
արև, տիեզերք, մագնիսական փոթորիկ
Երկարատև մագնիսական փոթորիկն ավարտվել է. գիտնական
12:08 04.10.2025 (Թարմացված է: 12:11 04.10.2025) Արևի ակտիվությունը նվազում է, ինչը բացառում է Երկրի մագնիսական դաշտի համակարգային վերադարձը խաթարված վիճակին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Արեգակնային ընթացիկ ցիկլի ամենաերկարատև
մագնիսական փոթորիկներից մեկը, որը տևել է շուրջ չորս օր, ավարտվել է: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Ելնելով ցամաքային մագնիսաչափերի ցուցմունքներից և արևային քամու չափումներից՝ մագնիսական փոթորիկն ավարտվել է։ Ուրբաթ երեկոյից սկսած` նկատվում է գեոմագնիսական իրադրության արագ կայունացում»,-ասել է Բոգաչովը։
Նա նշել է, որ հիմնական մոլորակային KP ինդեքսը, ըստ որի որոշվում է փոթորիկների սկիզբն ու ավարտը, իջել է կանաչ գոտի: Գիտնականի խոսքով՝ չեն նկատվում այնպիսի գործոններ, որոնք կարող են այն հանել հավասարակշիռ վիճակից։
Անցած փոթորիկը, նրա խոսքով, ամենաերկարատևներից մեկն է դարձել ընթացիկ 25-րդ արեգակնային ցիկլում։ Մագնիսական դաշտը հավասարակշռությունից դուրս է եկել սեպտեմբերի 29-ի երեկոյան Արևի ակտիվության զգալի ուժեղացման արդյունքում։
Այժմ Արևի ակտիվությունը նվազում է, ինչը փաստացի բացառում է Երկրի մագնիսական դաշտի համակարգային վերադարձը խաթարված վիճակին, թեև առանձին ուժեղ բռնկումների և Երկրին մեկանգամյա հարվածների փոքր հավանականությունը կպահպանվի ևս 2-3 օր: