00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաքս գետի պատնեշի հետքերով. ՀՀ–ն պարտավոր չէ, բայց քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ

© Sputnik / Lilit HarutyunyanԱրաքս գետ
Արաքս գետ - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2025
Բաժանորդագրվել
Խորհրդային ժամանակաշրջանում կնքված համաձայնագիրը սահմանում է, որ գետը նախկին հուն վերադարձնելու աշխատանքներ կատարելու դեպքում կողմերը պետք է պարզապես տեղեկացնեն միմյանց։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակի կառուցումը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, թեև պայմանագրային նման պարտավորություն չկա։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռ հունիսին Sputnik Արմենիայի հերթական հարցմանը պատասխանել էր, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։
Մենք այսօրինակ պատասխաններ էինք ստացել նաև ավելի վաղ։
Ընդ որում` ամբարտակը պետք է կառուցվի ոչ թե Արաքսի վրա, այլ փաստացի գետի ափին։
© Photo : GoogleԱվազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:
Остров, образовавшийся в результате изменения русла реки Аракс - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
Ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:
Այս կապակցությամբ մենք նոր հարցում էինք ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը, և, ամենակարևորը, թե որ համաձայնագրի (և կետի) հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։
Գերատեսչությունից հայտնել են՝ քանի որ Արաքսը սահմանային գետ է, Հայաստանը որոշել է Թուրքիային ծանուցել գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների մասին։
«Համաձայնեցման գործընթացի ավարտից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն», - ասված է պատասխանում։
Նախարարությունը որպես այս ոլորտում Երևանի և Անկարայի միջև համագործակցության հիմք մատնանշել է դեռևս 1927 թվականին խորհրդային և թուրքական իշխանությունների միջև կնքված պայմանագիրը։
«1927թ. հունվարի 8-ին նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները Կարսում ստորագրել են Արաքս ու Ախուրյան գետերի ջրօգտագործման համաձայնագիրը, որը հայտնի է որպես ջրային կամ սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիա: Կոնվենցիայի համաձայն՝ գետերի ջրերը բաշխվում են հավասարապես։ Համաձայնագիրը գործում է մինչ այժմ», - հայտնել է նախարարությունը։
Իսկ թե Հայաստանը որ կետի հիման վրա է համաձայնեցնում ամբարտակի կառուցումը, գերատեսչությունը չի նշել։
Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանը (այն ժամանակ` ԽՍՀՄ–ը) պարտավոր չէ համաձայնեցնել ամբարտակի կառուցումը, որը պետք է գետը վերադարձնի նախկին հուն։
Մասնավորապես վերոնշյալ կոնվենցիայի 7-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» Թուրքիային շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։
«Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող արհեստականորեն փոխել գետի թալվեգի (գետի հունի ամենախորը մասերը միացնող գիծ. խմբ.) ուղղությունը։ Եթե սահմանային գետերը շեղվում են հունից, երկու կողմերն էլ իրավասու են կարգավորման և ամրակայման աշխատանքներ իրականացնել նշված գետերի երկու ափերին՝ այդ մասին ժամանակին տեղեկացնելով մյուս կողմին»։
(Երկրների միջև համաձայնագիրը ֆրանսերեն է կնքվել):
© Photo1927թ. հունվարի 8-ին ստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը
Статья 7 Конвенции о водопользовании на пограничных реках между СССР и Турцией - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
1927թ. հունվարի 8-ին ստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը
Ի դեպ, նախարարությունը հրաժարվել է տրամադրել ամբարտակի կառուցման կոորդինատները՝ հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքին (և դա այն դեպքում, որ նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ):
Ավելի վաղ գրել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար ամբարտակի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:
Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:
Լրահոս
0