https://arm.sputniknews.ru/20251004/anna-vardapetjann-yndunel-e-rd-glkhavvor-datakhazi-teghakalin-inch-en-qnnarkel-94245347.html
Աննա Վարդապետյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալին. ի՞նչ են քննարկել
Աննա Վարդապետյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալին. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը։ 04.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-04T11:47+0400
2025-10-04T11:47+0400
2025-10-04T12:00+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94243928_0:53:1024:629_1920x0_80_0_0_66e4e39193c59b018435f35a3e583a90.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Գորոդովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել` մասնակցելու Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստին:Վարդապետյանը կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նիստում ընդունված որոշումները կնպաստեն խորհրդի շրջանակում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։Գորոդովը Վարդապետյանին շնորհավորել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94243928_58:0:967:682_1920x0_80_0_0_de108043cbbf31e6ae65c09241281174.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, աննա վարդապետյան
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, աննա վարդապետյան
Աննա Վարդապետյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալին. ի՞նչ են քննարկել
11:47 04.10.2025 (Թարմացված է: 12:00 04.10.2025) ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Գորոդովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել` մասնակցելու Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստին:
Վարդապետյանը կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նիստում ընդունված որոշումները կնպաստեն խորհրդի շրջանակում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
«Խորհուրդը ստեղծելիս ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։ Հետևաբար ՀՀ գլխավոր դատախազության կողմից խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,- նշել է նա։
Գորոդովը Վարդապետյանին շնորհավորել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:
Խորհրդի անդամներն են
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը: