https://arm.sputniknews.ru/20251003/sparvoghakan-gnery-hhum-vor-apranqnern-en-tankacel-septemberin-94225145.html
Սպառողական գները ՀՀ–ում. ո՞ր ապրանքներն են թանկացել սեպտեմբերին
Սպառողական գները ՀՀ–ում. ո՞ր ապրանքներն են թանկացել սեպտեմբերին
Sputnik Արմենիա
Բանջարեղենի գները 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ աճել են 2.4 %–ով, իսկ մրգինը` 12.4 %-ով: 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T22:12+0400
2025-10-03T22:12+0400
2025-10-03T22:12+0400
հայաստան
վիճակագրություն
թանկացում
խմիչք
միրգ
բանջարեղեն
գին
վառելիք
ծխախոտ
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94225321_0:54:1411:848_1920x0_80_0_0_dbd9d3ba33d9d566d5e0a728d5ce04da.png
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. սեպտեմբերը 2024 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Ըստ կոմիտեի տվյալների` 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնաճ:Հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2 %-ով, թռչնամսի գինը` 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերի գները՝ համապատասխանաբար 3.1%-ով, 4.9%-ով և 9.4%-ով, արևածաղկի բուսական յուղի գինը` 15.9%-ով, հրուշակեղենինը` 1.6%–ով, շոկոլադի գինը` 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5 %-ով, թեյինը` 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7 %-ով։Հաշվետու ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4.7%–ով և 8.3%-ով։Ինչ վերաբերում է ձվի և հնդկացորենի գներին, ապա դրանք նվազել են 3.0%–ով և 0.6%-ով։Բանջարեղենի գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել են 2.4%–ով, իսկ մրգի գները` 12.4%-ով:Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի գներին` կոմիտեից նշել են, որ 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 1.1% գնանկում և դիզելային վառելիքի 1.5% գնաճ, իսկ օգոստոսի համեմատ գներն աճել են համապատասխանաբար 4.4%–ով և 3.9%-ով:Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 15.2% գնանկում։ Ի դեպ, սեպտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:2025 թ. սեպտեմբերին դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.8 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024 թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից (387.4 դրամ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94225321_105:0:1306:901_1920x0_80_0_0_b7af55d2304ce9e62f1e9f0bda27b723.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիճակագրություն, թանկացում, խմիչք, միրգ, բանջարեղեն, գին, վառելիք, ծխախոտ, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, վիճակագրություն, թանկացում, խմիչք, միրգ, բանջարեղեն, գին, վառելիք, ծխախոտ, ինֆոգրաֆիկա, инфографика
Սպառողական գները ՀՀ–ում. ո՞ր ապրանքներն են թանկացել սեպտեմբերին
Բանջարեղենի գները 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ աճել են 2.4 %–ով, իսկ մրգինը` 12.4 %-ով:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. սեպտեմբերը 2024 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ըստ կոմիտեի տվյալների` 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնաճ:
Հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2 %-ով, թռչնամսի գինը` 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերի գները՝ համապատասխանաբար 3.1%-ով, 4.9%-ով և 9.4%-ով, արևածաղկի բուսական յուղի գինը` 15.9%-ով, հրուշակեղենինը` 1.6%–ով, շոկոլադի գինը` 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5 %-ով, թեյինը` 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7 %-ով։
Հաշվետու ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4.7%–ով և 8.3%-ով։
Ինչ վերաբերում է ձվի և հնդկացորենի գներին, ապա դրանք նվազել են 3.0%–ով և 0.6%-ով։
Բանջարեղենի գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել են 2.4%–ով, իսկ մրգի գները` 12.4%-ով:
Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի գներին` կոմիտեից նշել են, որ 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 1.1% գնանկում և դիզելային վառելիքի 1.5% գնաճ, իսկ օգոստոսի համեմատ գներն աճել են համապատասխանաբար 4.4%–ով և 3.9%-ով:
Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա 2025 թ. սեպտեմբերին 2024 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 15.2% գնանկում։ Ի դեպ, սեպտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:
2025 թ. սեպտեմբերին դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.8 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024 թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից (387.4 դրամ):