00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը փորձում է վերահսկել իր համար ոչ ախորժալի կուսակցություններին. Խաչատրյան

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2025
Բաժանորդագրվել
Արթուր Խաչատրյանի խոսքով` Փաշինյանը վտանգ է տեսնում ու փորձում է կանխել ընտրություններում ընդդիմադիր ուժերի մասնակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ վերահսկի իր համար ոչ ախորժալի կուսակցություններին, քանի որ վտանգ է տեսնում։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է փոխել «Կուսակցությունների մասին» ընդունված օրենքը։
Փաշինյանը ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական համակարգի այնպիսի բարեփոխումներ է պետք իրականացնել, որոնք կներառեն քաղաքական կուսակցությունների թափանցիկության ավելի խիստ պահանջներ, Նա նշեց, որ ժողովրդավարական և թափանցիկ չափանիշներին չհամապատասխանող կուսակցությունները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելուց։ Փաշինյանն ընդգծեց` անհրաժեշտության դեպքում պետք է փոխվի «Կուսակցությունների մասին օրենքը», որը, ի դեպ, ընդունվել է այս իշխանության օրոք։
«Վտանգ են տեսնում, ու ընտրություններին թույլ չտալու համար է, ինչպես արվել է 1995 թվականի հուլիսին»,- ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ ՀՅԴ-ն ֆինանսավորվում է օրենքով չարգելված միջոցներից, մասնավորապես՝ անդամավճարներից, ՀՅԴ համագումարներում կուսակցական քաղաքականություն է քննարկվում։
«ՔՊ կուսակցության փոխնախագահներ են եղել մարդիկ, որոնք նախկին ԲՀԿ-ական ու ՀՀԿ-ական էին, իրենց կուսակցությունում կուսակցափոխները շատ են»,- ավելացրեց նա։
Խաչատրյանն ընդգծեց` ՀՅԴ-ում մեկը ելույթ չի ունենում, իսկ մնացածը` ծափահարում ու «կեցցե» գոռում, այլ մարմին են ընտրում և հանձնարարում իրականացնել կուսակցության ընդունած որոշումները։
ՀՅԴ–ի դեմ քայլերն ու Կարապետյանի նոր ուժը. փորձագետը՝ իշխանության վախերի մասին
Լրահոս
0