00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծեծել են, հայհոյել. ովքե՞ր են ինքնասպանության հասցրել զինծառայող Սևակ Հովհաննիսյանին

© Sputnik / Asatur YesayantsԶինվորական սաղավարտներ
Զինվորական սաղավարտներ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
Բաժանորդագրվել
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը պարզել է` ովքեր են վնասվածքներ պատճառել զինծառայողին, բայց այդ մասին զեկուցելու փոխարեն կարգադրել է շպարել վնասվածքը:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Հովհանիսյանին ինքնասպանության են հասցրել նույն զորամասի երկու զինծառայողները։ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները։
ՀՀ ՊՆ–ն փետրվարի 17-ին հայտնել էր, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Փետրվարի 19-ին հայտնի էր դարձել, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայողներ նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։ Նրանք տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել Ս.Հ.-ի հասցեին, այնուհետև խմբով դաժան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը նկատել է զինծառայողի դեմքին առկա մարմնական վնասվածքը, պարզել է, որ այդ վնասվածքները պատճառել են զորամասի երկու զինծառայողները, բայց հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով զեկուցելու փոխարեն կարգադրել է շպարել զինծառայողի աչքի շրջանում առկա վնասվածքը:
«Այսպիսով երեք անձի՝ վերը նկարագրված գործողությունների հետևանքով Ս.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթով արձակել է երկու կրակոց՝ գործելով ինքնասպանություն»,– նշում է ՔԿ–ն:
Երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), մեկ անձի նկատմամբ՝ 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Երկու անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
Լրահոս
0