https://arm.sputniknews.ru/20251002/tigran-qevosajani-verjin-filmy-kcucadrvi-3-rd-arcanc-kinvotatrvonum-94170690.html
Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը կցուցադրվի 3-րդ առցանց կինոթատրոնում
Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը կցուցադրվի 3-րդ առցանց կինոթատրոնում
Sputnik Արմենիա
Ֆիլմի սցենարը գրվել է Մարգարիտա Սիմոնյանի պատմվածքի հիման վրա։ 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T14:04+0400
2025-10-02T14:04+0400
2025-10-02T14:04+0400
տիգրան քեոսայան
ֆիլմ
մարգարիտա սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94167087_0:0:3072:1728_1920x0_80_0_0_0154bcc788228eb7acfc4cb6eee9a243.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը այսօր էկրան է բարձրացել Premier առցանց կինոթատրոնում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հարթակի մամուլի ծառայությունից:Նշենք, որ Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին՝ երկարատև կոմայից հետո։Սեպտեմբերի 26–ին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի մահվան մասին։ Վերջինս կլինիկական մահ էր տարել և երկար ժամանակ կոմայի մեջ էր։ Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28–ին՝ Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցում:Քեոսայանի վերջին՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ 2025 թվականի ապրիլին:Ֆիլմի սցենարը գրվել է Մարգարիտա Սիմոնյանի «Հորձանուտ» ժողովածուում ընդգրկված պատմվածքներից մեկի հիման վրա։ Նրա խոսքով՝ Քեոսայանին շատ էր դուր եկել այդ պատմվածքը, և նա ցանկացել է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել, որպեսզի փոխանցի ամուսինների սիրած «ադլերյան մթնոլորտը». ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում:Քեոսայանն իր առաջին՝ «Նախագահն ու նրա թոռնուհին» ֆիլմը նկարահանել է 1999-ին, այն արժանացել է «Կինոտավր-2001» փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Նրա ֆիլմերի շարքում են նաև «Տղամարդու գործ», «Արծաթափայլ հովտաուշան, «Յալթա-45», «Երեք ընկեր», «Նապաստակը անդունդի եզրին», «Միրաժ» ֆիլմերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94167087_341:0:3072:2048_1920x0_80_0_0_18f965d382c40f971293ac3a0026b093.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան քեոսայան, ֆիլմ, մարգարիտա սիմոնյան
տիգրան քեոսայան, ֆիլմ, մարգարիտա սիմոնյան
Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը կցուցադրվի 3-րդ առցանց կինոթատրոնում
Ֆիլմի սցենարը գրվել է Մարգարիտա Սիմոնյանի պատմվածքի հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմը այսօր էկրան է բարձրացել Premier առցանց կինոթատրոնում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հարթակի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին՝ երկարատև կոմայից հետո։
«Premier առցանց կինոթատրոնում ցուցադրվում է «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» դրամատիկ ֆիլմը՝ Ֆյոդոր Դոբրոնրավովի գլխավոր դերակատարմամբ։ Այս ֆիլմը Տիգրան Քեոսայանի վերջին ռեժիսորական աշխատանքն է,-ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 26–ին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի մահվան մասին։ Վերջինս կլինիկական մահ էր տարել և երկար ժամանակ կոմայի մեջ էր։ Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28–ին՝ Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցում:
Քեոսայանի վերջին՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ 2025 թվականի ապրիլին:
Ֆիլմի սցենարը գրվել է Մարգարիտա Սիմոնյանի «Հորձանուտ» ժողովածուում ընդգրկված պատմվածքներից մեկի հիման վրա։ Նրա խոսքով՝ Քեոսայանին շատ էր դուր եկել այդ պատմվածքը, և նա ցանկացել է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել, որպեսզի փոխանցի ամուսինների սիրած «ադլերյան մթնոլորտը». ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում:
«Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրը» ֆիլմը շատ թեթև, հեգնական և միանգամայն բուրլեսկային-սոչիական ձևով բարձրացնում է մարդկային հարաբերությունների կարևորագույն թեմաները՝ սեր և բարեկամություն, հայրեր և որդիներ, հավատարմություն, կյանքի իմաստ և նպատակ: Տիգրանն իր յուրահատուկ հեղինակային ոճով մեզ ասում է, որ ամենակարևորը սեփական սկզբունքներին հավատարիմ մնալն է։ Այնպիսին, ինչպիսին ինքն էր: Այնպիսին, ինչպիսին մենք հավերժ կհիշենք նրան: Շնորհակալություն, վարպետ, այս ստեղծագործական կտակի համար»,-նշել է «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ժարովը։
Քեոսայանն իր առաջին՝ «Նախագահն ու նրա թոռնուհին» ֆիլմը նկարահանել է 1999-ին, այն արժանացել է «Կինոտավր-2001» փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Նրա ֆիլմերի շարքում են նաև «Տղամարդու գործ», «Արծաթափայլ հովտաուշան, «Յալթա-45», «Երեք ընկեր», «Նապաստակը անդունդի եզրին», «Միրաժ» ֆիլմերը: