00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանությունն առավելագույն արդյունք քաղեց նիստից․ Խուդոյանը` Բագրատ սրբազանի գործի մասին

© SputnikԲագրատ սրբազանն ու Հովհաննես Խուդոյանը դատարանում
Բագրատ սրբազանն ու Հովհաննես Խուդոյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանն ընդգծեց՝ դատավորի համար խնդիր չի եղել նախնական դատալսումների փուլում կալանքի որոշում կայացնելը, բայց երբ անձի իրավունքների մասին է խոսվում, այս փուլում չի կարող որոշում ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր կայացած դատական նիստի արձանագրությունը հարմար ապացույց է հետագայում որոշ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով նախնական դատալսումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Պաշտպանության կողմը կարողացավ ևս մեկ անգամ ներկայացնել, որ այն, ինչ հանրության աչքերում ակնհայտ կեղծիք է, մարդիկ (հանրային մեղադրողները– խմբ․)շարունակում են պնդել, որ այդտեղ ոչ մի կեղծված բան չկա։ Մի կողմից վերահաստատում են, որ իրենք չեն եկել արդարություն որոնելու, այլ եկել են կեղծիքով գործ առաջ տանելու, մյուս կողմից այս դատական նիստի արձանագրությունը շատ հարմար ապացույց է հետագայում այս անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը կարողացավ առավելագույն արդյունք քաղել նիստից։
Ինչ վերաբերում է դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմանը՝ մերժել հանրային 5 դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը, ըստ Խուդոյանի՝ ինչ-որ տեղ կանխատեսելի էր։
Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության հիմքն այն էր, որ կեղծված ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացություն է հաստատվել։ Դատավորը պատճառաբանեց, որ նախնական դատալսումների փուլն է հիմա, և դատարանը չի կարող գնահատել ապացույցները, դա կարող է անել միայն հիմնական դատալսումների ժամանակ, ուստի ներկայացված միջնորդությունն ահիմն է։
Խուդոյանն ընդգծեց՝ դատավորի համար խնդիր չի եղել անձանց նկատմամբ կալանքի որոշում կայացնել այս փուլում։
«Այստեղ անհավասար վերաբերմունք կա, մեր դատական համակարգը, ցավոք, նման անոմալիաներ ունի»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
«Սրբազան պայքարի» գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9–ին։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0