https://arm.sputniknews.ru/20251002/marvokkvojum-zangvatsajin-ankargutjunner-en-sksvel-94193617.html
Մարոկկոյում զանգվածային անկարգություններ են սկսվել
Մարոկկոյում զանգվածային անկարգություններ են սկսվել
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաները կազմակերպել է տեղի GenZ 212 երիտասարդական շարժումը։ Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են, որ հասկանում են սոցիալական պահանջները և պատրաստ... 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T19:28+0400
2025-10-02T19:28+0400
2025-10-02T19:28+0400
մարոկկո
անկարգություններ
բախումներ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94190555_14:0:640:352_1920x0_80_0_0_72d6faf39e7dc9462035a8162a942d4e.jpg
2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ծախսերի բերումով առաջացած սոցիալական խնդիրների պատճառով սեպտեմբերի վերջին բռնկված երիտասարդական զանգվածային բողոքները վերածվել են անկարգությունների:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 3 մարդ, տուժել է ավելի քան 350-ը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ տուժածների մեծ մասը իշխանության մարմինների ներկայացուցիչներ են։ ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ անցած շաբաթվա վերջին սկսված ակցիաները վերաճել են անկարգությունների և բռնի գործողությունների: Նշվում է, որ ցուցարարները կիրառել են սառը զենք, քարեր, գազաբալոններ, հրկիզել են անվադողեր:Բողոքի ցույցերն անցկացվում են Մարոկկոյի ամենամեծ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Ռաբաթում, ինչպես նաև Կասաբլանկայում, Մարաքեշում և Ագադիրում: Ցույցերի մասնակիցները իշխանություններից պահանջում են բարեփոխումներ կրթության, առողջապահության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
մարոկկո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94190555_152:0:621:352_1920x0_80_0_0_fdf03afef757d7fd091d3cff7734514e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարոկկո, անկարգություններ, բախումներ, տեսանյութեր, տեսանյութ, видео
մարոկկո, անկարգություններ, բախումներ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Մարոկկոյում զանգվածային անկարգություններ են սկսվել
Բողոքի ակցիաները կազմակերպել է տեղի GenZ 212 երիտասարդական շարժումը։ Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են, որ հասկանում են սոցիալական պահանջները և պատրաստ են երկխոսության և քննարկումների միջոցով դրանց դրական արձագանք տալ:
2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ծախսերի բերումով առաջացած սոցիալական խնդիրների պատճառով սեպտեմբերի վերջին բռնկված երիտասարդական զանգվածային բողոքները վերածվել են անկարգությունների:
Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 3 մարդ, տուժել է ավելի քան 350-ը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ տուժածների մեծ մասը իշխանության մարմինների ներկայացուցիչներ են։ ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ անցած շաբաթվա վերջին սկսված ակցիաները վերաճել են անկարգությունների և բռնի գործողությունների: Նշվում է, որ ցուցարարները կիրառել են սառը զենք, քարեր, գազաբալոններ, հրկիզել են անվադողեր:
Ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։ Բռնի գործողությունների կապակցությամբ 193 մարդու նկատմամբ իրականացվում է հետաքննություն։
Բողոքի ցույցերն անցկացվում են Մարոկկոյի ամենամեծ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Ռաբաթում, ինչպես նաև Կասաբլանկայում, Մարաքեշում և Ագադիրում: Ցույցերի մասնակիցները իշխանություններից պահանջում են բարեփոխումներ կրթության, առողջապահության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։