https://arm.sputniknews.ru/20251002/kvopenhagenum-pashinjan-aliev-handipumy-arajyntac-chi-granci-surenjanc-94191330.html
Կոպենհագենում Փաշինյան– Ալիև հանդիպումը առաջընթաց չի գրանցի. Սուրենյանց
Կոպենհագենում Փաշինյան– Ալիև հանդիպումը առաջընթաց չի գրանցի. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյան–Ալիև հռետորաբանությունը տերմինների շուրջ վեճ չէ, դա բովանդակային վեճ է Սյունիքով անցնող ճանապարհի պարամետրերի շուրջ։ 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T19:23+0400
2025-10-02T19:23+0400
2025-10-02T20:15+0400
սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
վաշինգտոն
«զանգեզուրի միջանցք»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92987978_0:0:1280:721_1920x0_80_0_0_67bc90facfe0618706a9333031d13ad4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր Կոպենհագենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շատ մեծ առաջընթաց չի գրանցի երկկողմ հարաբերություններում, հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում երկու կողմերի հռետորաբանությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։Նրա խոսքով՝ հայկական կողմը մեծ ցանկություն ունի հանդիպումը որպես բանակցություն ներկայացնելու, բայց հանդիպման անտուրաժից պարզ էր, որ դա զրույց էր մի բաժակ սուրճի շուրջ, այն էլ՝ վաղօրոք չպլանավորված։Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, կրկին օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հաջորդ օրը նույն ամբիոնից ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետը անընդունելի էր համարել նման հռետորաբանությունը և Ալիևին կոչ արել բացատրել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով։Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյան–Ալիև հռետորաբանությունը տերմինների շուրջ վեճ չէ, դա բովանդակային վեճ է Սյունիքով անցնող ճանապարհի պարամետրերի շուրջ։Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, քաղաքագետն ընդգծեց, որ ստանդարտ ձևակերպումներն այս դեպքում կարևոր չեն, բովանդակային առումով կարևոր է, թե որոնք են «Թրամփի ուղու» պարամետրերը, արդյոք հայկական կողմը պահպանում է իր իրավազորությունն ու ինքնիշխանությունը, եթե չի պահպանում, ի՞նչ մասով է օտարում իրավասությունները, և այդ ամենի մեջ Ադրբեջանը ի՞նչ դերակատարություն ունի։ Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինից. Մհեր Գրիգորյանը` Ադրբեջանի վարչապետինՍուրենյանցը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագրի նախաստորագրումից անցել է գրեթե երկու ամիս, և հանրությունը դեռևս պատասխան չունի այս հարցերինին։ Չնայած Ադրբեջանը նույնպես ստորագրել է «Թրամփի ուղու» (TRIPP) վերաբերյալ հուշագիրը, սակայն դա Ալիևին չի խանգարել Նյու Յորքում այդ երթուղին դիտարկել որպես «Զանգեզուրի միջանցքի» մաս, որի դեմ երկչոտ առարկել է Նիկոլ Փաշինյանը։ Չնայած օգոստոսի 8–ից հետո Ադրբեջանի նախագահն արդեն 3-րդ դեպքն է, որ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, բայց Միացյալ Նահանգների կողմից որևէ վերապահում կամ առարկություն չի եղել։
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92987978_0:0:1280:960_1920x0_80_0_0_71f95aa031ff0b143b3efc0cd88f23d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, վաշինգտոն, «զանգեզուրի միջանցք»
սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, վաշինգտոն, «զանգեզուրի միջանցք»
Կոպենհագենում Փաշինյան– Ալիև հանդիպումը առաջընթաց չի գրանցի. Սուրենյանց
19:23 02.10.2025 (Թարմացված է: 20:15 02.10.2025) Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյան–Ալիև հռետորաբանությունը տերմինների շուրջ վեճ չէ, դա բովանդակային վեճ է Սյունիքով անցնող ճանապարհի պարամետրերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր Կոպենհագենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հանդիպումը շատ մեծ առաջընթաց չի գրանցի երկկողմ հարաբերություններում, հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում երկու կողմերի հռետորաբանությունը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը մեծ ցանկություն ունի հանդիպումը որպես բանակցություն ներկայացնելու, բայց հանդիպման անտուրաժից պարզ էր, որ դա զրույց էր մի բաժակ սուրճի շուրջ, այն էլ՝ վաղօրոք չպլանավորված։
«Իհարկե, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միշտ էլ խոսելու բան ունեն, քանի դեռ խաղաղություն հաստատված չէ։ Չեմ էլ կարծում, որ էդ հանդիպումը շատ մեծ առաջընթաց է գրանցելու, հաշվի առնելով, թե նախորդող օրերին ինչպիսի հակադրություն կար առնվազն հրապարակային խոսույթի մակարդակում»,– ասաց Սուրենյանցը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, կրկին օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հաջորդ օրը նույն ամբիոնից ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետը անընդունելի էր համարել նման հռետորաբանությունը և Ալիևին կոչ արել բացատրել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով։
Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյան–Ալիև հռետորաբանությունը տերմինների շուրջ վեճ չէ, դա բովանդակային վեճ է Սյունիքով անցնող ճանապարհի պարամետրերի շուրջ։
Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, քաղաքագետն ընդգծեց, որ ստանդարտ ձևակերպումներն այս դեպքում կարևոր չեն, բովանդակային առումով կարևոր է, թե որոնք են «Թրամփի ուղու» պարամետրերը, արդյոք հայկական կողմը պահպանում է իր իրավազորությունն ու ինքնիշխանությունը, եթե չի պահպանում, ի՞նչ մասով է օտարում իրավասությունները, և այդ ամենի մեջ Ադրբեջանը ի՞նչ դերակատարություն ունի։
Սուրենյանցը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագրի նախաստորագրումից անցել է գրեթե երկու ամիս, և հանրությունը դեռևս պատասխան չունի այս հարցերինին։ Չնայած Ադրբեջանը նույնպես ստորագրել է «Թրամփի ուղու» (TRIPP) վերաբերյալ հուշագիրը, սակայն դա Ալիևին չի խանգարել Նյու Յորքում այդ երթուղին դիտարկել որպես «Զանգեզուրի միջանցքի» մաս, որի դեմ երկչոտ առարկել է Նիկոլ Փաշինյանը։ Չնայած օգոստոսի 8–ից հետո Ադրբեջանի նախագահն արդեն 3-րդ դեպքն է, որ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, բայց Միացյալ Նահանգների կողմից որևէ վերապահում կամ առարկություն չի եղել։