https://arm.sputniknews.ru/20251002/kvonferencianeri-liga-nvoan-haghtec-khvorvatiaji-chempivonin-94200168.html
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
Sputnik Արմենիա
Յուրաքանչյուր մրցաշարում հաղթական մեկնարկը ոգևորություն է տալիս հաղթողին։ Հենց այդ հոգեբանությամբ էլ խաղադաշտ մտան «Նոան» ու խորվաթական «Ռիյեկան», որոնք... 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T22:48+0400
2025-10-02T22:48+0400
2025-10-02T22:51+0400
ֆուտբոլ
հայաստան
«նոա» ֆուտբոլային ակումբ
կոնֆերենցիաների լիգա
սպորտ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94199983_0:11:1171:670_1920x0_80_0_0_187c23212db327cfba09b7eaab7a78a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի մեկնարկային տուրում «Նոան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն «Ռիյեկային»։Խաղի առաջին րոպեներին հյուրերը շատ վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք ստացան, բայց ստանդարտից հարվածը դիպուկ չէր։ «Նոայի» պատասխանը չուշացավ. Նարդին Մուլահուսեյնովիչը 6-րդ րոպեին անկյունային հարված վաստակեց «Նոայի» համար, ու անկյունից Տակուտո Օշիմայի փոխանցումից հետո բոսնիացի հարձակվողը շատ բարդ դիրքից բացեց հաշիվը։ «Նոան» ավելի վստահ սկսեց գործել, բայց հյուրերը համարձակ մտնում էին պայքարի մեջ, ու խաղի ներքին լարվածությունը բավականին բարձր մակարդակի վրա էր։Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ-Լեոն Ռանոսը գերմանական Բունդեսլիգայում առաջին գոլն է խփելԽաղի 28-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնական գոտում Նիկո Յանկովիչը «Նոայի» կիսապաշտպան Յան Էտեկիի հետ պայքարում շատ կոպիտ խաղաց ու հեռացվեց խաղադաշտից։ Հայկական թիմը ստացավ նաև թվային առավելություն։ Այդ առավելությունը երկար ժամանակ օգտագործել չէր հաջողվում, չնայած երկրորդ խաղակեսում «Նոան» ու մասնավորապես Հելդեր Ֆեռեյրան, Նարդին Մուլահուսեյնովիչը մեր թիմի հաջողությունը զարգացնելու հնարավորություն ունեին։ Բայց հաշվի մեջ նոր փոփոխություն չարձանագրվեց։ Անկախ հաշվից` «Նոան» շատ լավ հանդիպում անցկացրեց։Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլում «Նոան» կանցկացնի հոկտեմբերի 23-ին։ Այդ օրը Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվելու է ռումինական «Ունիվերսիտատիային»։Հայաստանի հավաքականի նախկին ավագն ասել է, թե ինչ կդառնար, եթե չընտրեր ֆուտբոլը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Гол Мулахусейновича в матче "Ноа" - "Риека" Лиги конференций УЕФА
Sputnik Արմենիա
Гол Мулахусейновича в матче "Ноа" - "Риека" Лиги конференций УЕФА
2025-10-02T22:48+0400
true
PT0M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94199983_132:0:1041:682_1920x0_80_0_0_5b71d98dde18be6717ec8a15427bcc19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, կոնֆերենցիաների լիգա, սպորտ , տեսանյութ, տեսանյութեր, видео
ֆուտբոլ, հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, կոնֆերենցիաների լիգա, սպորտ , տեսանյութ, տեսանյութեր, видео
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
22:48 02.10.2025 (Թարմացված է: 22:51 02.10.2025) Յուրաքանչյուր մրցաշարում հաղթական մեկնարկը ոգևորություն է տալիս հաղթողին։ Հենց այդ հոգեբանությամբ էլ խաղադաշտ մտան «Նոան» ու խորվաթական «Ռիյեկան», որոնք Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլում իրենց առաջին հանդիպումը անցկացրին Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի մեկնարկային տուրում «Նոան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն «Ռիյեկային»։
Խաղի առաջին րոպեներին հյուրերը շատ վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք ստացան, բայց ստանդարտից հարվածը դիպուկ չէր։ «Նոայի» պատասխանը չուշացավ. Նարդին Մուլահուսեյնովիչը 6-րդ րոպեին անկյունային հարված վաստակեց «Նոայի» համար, ու անկյունից Տակուտո Օշիմայի փոխանցումից հետո բոսնիացի հարձակվողը շատ բարդ դիրքից բացեց հաշիվը։ «Նոան» ավելի վստահ սկսեց գործել, բայց հյուրերը համարձակ մտնում էին պայքարի մեջ, ու խաղի ներքին լարվածությունը բավականին բարձր մակարդակի վրա էր։
Խաղի 28-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնական գոտում Նիկո Յանկովիչը «Նոայի» կիսապաշտպան Յան Էտեկիի հետ պայքարում շատ կոպիտ խաղաց ու հեռացվեց խաղադաշտից։ Հայկական թիմը ստացավ նաև թվային առավելություն։ Այդ առավելությունը երկար ժամանակ օգտագործել չէր հաջողվում, չնայած երկրորդ խաղակեսում «Նոան» ու մասնավորապես Հելդեր Ֆեռեյրան, Նարդին Մուլահուսեյնովիչը մեր թիմի հաջողությունը զարգացնելու հնարավորություն ունեին։ Բայց հաշվի մեջ նոր փոփոխություն չարձանագրվեց։ Անկախ հաշվից` «Նոան» շատ լավ հանդիպում անցկացրեց։
Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլում «Նոան» կանցկացնի հոկտեմբերի 23-ին։ Այդ օրը Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվելու է ռումինական «Ունիվերսիտատիային»։