https://arm.sputniknews.ru/20251002/hhn-germaniajic-156-mln-evrvoji-dramashnvorh-kstana-pvokhvarchapety-ditarkum-uner-94177479.html
ՀՀ–ն Գերմանիայից 15,6 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա․ փոխվարչապետը դիտարկում ուներ
ՀՀ–ն Գերմանիայից 15,6 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա․ փոխվարչապետը դիտարկում ուներ
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը ֆինանսների նախարարությանը հանձնարարեց շտկել պետբյուջեի տեքստում այն տողերը, որտեղ ոչ բոլոր դրամաշնորհների բովանդակությունն է պարզաբանված... 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T14:50+0400
2025-10-02T14:50+0400
2025-10-02T14:51+0400
հայաստան
գերմանիա
դրամաշնորհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94096566_0:12:700:406_1920x0_80_0_0_0dee3be98d51084948441308ebc0fa26.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը Գերմանիայի կառավարությունից 15,6 մլն եվրո դրամաշնորհ կստանա։ «Տեխնիկական համագործակցության մասին» համապատասխան համաձայնագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:Դրամաշնորհը կտրվի որպես Գերմանական զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկերին ուղեկցող ֆինանսավորում: Միջոցները կբաշխվեն հետևյալ կերպ` 6,1 մլն եվրո կտրամադրվի մասնագիտական կրթության և կանաչ (կենսակայուն) էներգետիկայի զարգացման համար, 3,1 մլն եվրո՝ համայնքային զարգացման համար։Նշենք, որ ըստ ՀՀ պետական բյուջեի նախնական նախագծի՝ 2026 թվականին Հայաստանը նախատեսում է ստանալ 20,5 մլրդ դրամի դրամաշնորհ, ինչը համադրելի է 2025 թվականի ցուցանիշի հետ (20,7 մլրդ դրամ)։«Նաիրիտի» քիմիական թափոնների վնասազերծման համար 1,5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94096566_69:0:692:467_1920x0_80_0_0_a615aa845f9a72c2f81e3b63c80faca9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերմանիա, դրամաշնորհ
հայաստան, գերմանիա, դրամաշնորհ
ՀՀ–ն Գերմանիայից 15,6 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա․ փոխվարչապետը դիտարկում ուներ
14:50 02.10.2025 (Թարմացված է: 14:51 02.10.2025) ՀՀ փոխվարչապետը ֆինանսների նախարարությանը հանձնարարեց շտկել պետբյուջեի տեքստում այն տողերը, որտեղ ոչ բոլոր դրամաշնորհների բովանդակությունն է պարզաբանված լինում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը Գերմանիայի կառավարությունից 15,6 մլն եվրո դրամաշնորհ կստանա։ «Տեխնիկական համագործակցության մասին» համապատասխան համաձայնագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Դրամաշնորհը կտրվի որպես Գերմանական զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկերին ուղեկցող ֆինանսավորում: Միջոցները կբաշխվեն հետևյալ կերպ` 6,1 մլն եվրո կտրամադրվի մասնագիտական կրթության և կանաչ (կենսակայուն) էներգետիկայի զարգացման համար, 3,1 մլն եվրո՝ համայնքային զարգացման համար։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ դրամաշնորհներով ֆինանսավորվող ծրագրերի արդյունքները բավարար չեն լուսաբանվում, ինչը հարցեր է առաջացնում դոնորների մոտ. պետական բյուջեում նշվում է ստացվող դրամաշնորհների ընդհանուր ծավալը, սակայն ոչ միշտ է խոսվում կոնկրետ ծրագրերի մասին։ Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հանձնարարեց այդպիսի տվյալներ ներառել 2026 թ. ՀՀ պետական բյուջեի վերջնական նախագծում։
Նշենք, որ ըստ ՀՀ պետական բյուջեի նախնական նախագծի՝ 2026 թվականին Հայաստանը նախատեսում է ստանալ 20,5 մլրդ դրամի դրամաշնորհ, ինչը համադրելի է 2025 թվականի ցուցանիշի հետ (20,7 մլրդ դրամ)։