00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը կմիացվի Ազգային պատկերասրահին

© Sputnik / NaIra MelkumyanԱզգային պատկերասրահ
Ազգային պատկերասրահ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
Ազգային պատկերասրահ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կառավարությունից վստահեցնում են, որ առկա 11 հաստիքներից վերակազմակերպման արդյունքում կրճատում տեղի չի ունենալու. տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը կվերակազմակերպվի` միանալով Հայաստանի ազգային պատկերասրահին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման համաձայն կստեղծվի Հայաստանի ազգային պատկերասրահի Սոցիալիստական մշակույթների թանգարան մասնաճյուղը։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը»,– ասված է որոշման մեջ:
Կառավարությունից վստահեցնում են, որ առկա 11 հաստիքներից վերակազմակերպման արդյունքում կրճատում տեղի չի ունենալու. տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։
Նշվում է նաև, որ վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։
Վերակազմավորման արդյունքում թանգարանը կներկայացնի խորհրդային մշակույթի ձևավորման առանցքային կետերը՝ արվեստի գործերի, կենցաղային առարկաների, տեսալսողական նյութերի, նորաձևության և ճարտարապետության նորարարական և վերլուծական համադրությունների տեսքով։
Լրահոս
0