https://arm.sputniknews.ru/20251002/azhn-hhi-ev-adrbejani-mijev-khaghaghutjan-hastatman-masin-hajtararutjun-yndunec-94180614.html
ԱԺ–ն ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հայտարարություն ընդունեց
ԱԺ–ն ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հայտարարություն ընդունեց
Sputnik Արմենիա
Ձեռնպահ էին քվեարկել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T15:21+0400
2025-10-02T15:21+0400
2025-10-02T15:24+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
հայտարարություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49278667_0:167:1600:1067_1920x0_80_0_0_0dde497fd76d72bdab866b6d12d0481f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությունը։Նախագծին կողմ քվեարկեց 64, ձեռնպահ` 2 պատգամավոր։Ձեռնպահ քվեարկեցին անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ քննարկմանը։Նշենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի ավարտին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է արտահերթ նիստ հրավիրել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի նախաձեռնած հայտարարության տեքստի քննարկման համար։Կոնջորյանն իր ելույթում նշեց, որ այսպիսով Ազգային ժողովն իր աջակցությունն է հայտնում օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49278667_177:0:1600:1067_1920x0_80_0_0_38391e511e5716098dc425ee42d3637b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), հայտարարություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, աժ (ազգային ժողով), հայտարարություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ԱԺ–ն ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հայտարարություն ընդունեց
15:21 02.10.2025 (Թարմացված է: 15:24 02.10.2025) Ձեռնպահ էին քվեարկել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությունը։
Նախագծին կողմ քվեարկեց 64, ձեռնպահ` 2 պատգամավոր։
Ձեռնպահ քվեարկեցին անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը
հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ քննարկմանը։
Նշենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի ավարտին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է արտահերթ նիստ հրավիրել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի նախաձեռնած հայտարարության տեքստի քննարկման համար։
Կոնջորյանն իր ելույթում նշեց, որ այսպիսով Ազգային ժողովն իր աջակցությունն է հայտնում օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել (
99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը
սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։