https://arm.sputniknews.ru/20251002/amen-gaghapar-zrvojacvel-e-arcakhjan-paterazmneri-masnakicnery-hrazharvecin-irenc-pargevneric-94165438.html
Ամեն գաղափար զրոյացվել է․ արցախյան պատերազմների մասնակիցները հրաժարվեցին իրենց պարգևներից
Ամեն գաղափար զրոյացվել է․ արցախյան պատերազմների մասնակիցները հրաժարվեցին իրենց պարգևներից
Sputnik Արմենիա
Պատերազմի մասնակիցների կողմից սա էլ պայքարի մի ձև է՝ հանուն ինքնության։ 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T12:13+0400
2025-10-02T12:13+0400
2025-10-02T14:48+0400
տեսանյութեր
տեսանյութ
շքանշան
արցախ
պատերազմ
հհ կառավարություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94163430_0:0:1600:900_1920x0_80_0_0_b2fc764377e56d4e76f7f299bc26b635.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Արցախյան պատերազմների մի խումբ մասնակիցներ ի նշան բողոքի այսօր կառավարության աստիճանների վրա դրեցին իրենց ստացած պետական շքանշանները։Նախաձեռնության հեղինակ Արման Պետրոսյանը, որը 2012թ.-ից տարբեր պարգևներ է ստացել իր կատարած սխրանքների համար, հերթով վերադարձրեց դրանք՝ նշելով, որ իր այս քայլով ընդվզում է «ինքնությունը քայքայող համակարգի» դեմ։«Այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային և ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումն իրենց կողմից»,- ասաց Պետրոսյանը։Շեշտեց՝ թեպետ շքանշանները ստացել է Հայաստանի և Արցախի տարբեր գերատեսչությունների կողմից, սակայն իրավիճակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է և վարչապետը, դրա համար էլ իրենց շքանշանները հենց կառավարության աստիճաններին են թողնում։ Հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է. «Հայաստանը» չի մասնակցի ՔՊ–ի նախագծի քննարկմանըՊետրոսյանն ասաց` իր և ընկերների հետ պայքարելու են հային ու Հայաստանին արժանապատվությունն ու պայքարելու ոգին վերադարձնելու համար։Ակցիայի մասնակիցներից Հայկ Նավասարդյանն էլ հավելեց՝ այս քայլով իր մարտական ընկերների հետ միասին ցույց է տալիս, որ իրենք հաշտ չեն այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։Ակցիայի մասնակիցները շեշտեցին՝ պատերազմ չեն ուզում, խաղաղության գինը բոլորից լավ իրենք գիտեն, բայց խաղաղության հասնելու այլ ճանապարհ կա՝ ոչ թե ինքնությունից հրաժարվել, այլ ստեղծել ամուր տնտեսություն և հզոր բանակ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Акция протеста: участники войны сдают ордена
Sputnik Արմենիա
Акция протеста: участники войны сдают ордена
2025-10-02T12:13+0400
true
PT0M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94163430_200:0:1400:900_1920x0_80_0_0_43df04750ef20ee9c2519f3bc9d7e4c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, շքանշան, արցախ, պատերազմ, հհ կառավարություն, խաղաղության պայմանագիր
տեսանյութեր, տեսանյութ, видео, շքանշան, արցախ, պատերազմ, հհ կառավարություն, խաղաղության պայմանագիր
Ամեն գաղափար զրոյացվել է․ արցախյան պատերազմների մասնակիցները հրաժարվեցին իրենց պարգևներից
12:13 02.10.2025 (Թարմացված է: 14:48 02.10.2025) Պատերազմի մասնակիցների կողմից սա էլ պայքարի մի ձև է՝ հանուն ինքնության։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Արցախյան պատերազմների մի խումբ մասնակիցներ ի նշան բողոքի այսօր կառավարության աստիճանների վրա դրեցին իրենց ստացած պետական շքանշանները։
«Չենք կարող այս շքանշաններն այլևս կրել, երբ ամեն գաղափար, զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, ասում են՝ չի եղել, սխալմունք է եղել»,- ասաց նախաձեռնության մասնակիցներից մեկը` Հովսեփ Ղազարյանը։
Նախաձեռնության հեղինակ Արման Պետրոսյանը, որը 2012թ.-ից տարբեր պարգևներ է ստացել իր կատարած սխրանքների համար, հերթով վերադարձրեց դրանք՝ նշելով, որ իր այս քայլով ընդվզում է «ինքնությունը քայքայող համակարգի» դեմ։
«Այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային և ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումն իրենց կողմից»,- ասաց Պետրոսյանը։
Շեշտեց՝ թեպետ շքանշանները ստացել է Հայաստանի և Արցախի տարբեր գերատեսչությունների կողմից, սակայն իրավիճակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է և վարչապետը, դրա համար էլ իրենց շքանշանները հենց կառավարության աստիճաններին են թողնում։
Պետրոսյանն ասաց` իր և ընկերների հետ պայքարելու են հային ու Հայաստանին արժանապատվությունն ու պայքարելու ոգին վերադարձնելու համար։
Ակցիայի մասնակիցներից Հայկ Նավասարդյանն էլ հավելեց՝ այս քայլով իր մարտական ընկերների հետ միասին ցույց է տալիս, որ իրենք հաշտ չեն այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։
Ակցիայի մասնակիցները շեշտեցին՝ պատերազմ չեն ուզում, խաղաղության գինը բոլորից լավ իրենք գիտեն, բայց խաղաղության հասնելու այլ ճանապարհ կա՝ ոչ թե ինքնությունից հրաժարվել, այլ ստեղծել ամուր տնտեսություն և հզոր բանակ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։