https://arm.sputniknews.ru/20251001/wizz-air-aviaynkerutjunn-arden-pashtvonapes-e-hajastanum-94134452.html
Wizz Air ավիաընկերությունն արդեն պաշտոնապես է Հայաստանում
Wizz Air ավիաընկերությունն արդեն պաշտոնապես է Հայաստանում
Sputnik Արմենիա
Այս պահին Wizz Air ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի ավիացիոն շուկայի 21%-ը։ 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T13:18+0400
2025-10-01T13:18+0400
2025-10-01T14:25+0400
«զվարթնոց» օդանավակայան
wizz air ավիաընկերություն
հայաստան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94131338_0:84:1600:984_1920x0_80_0_0_ac5c6ce4ee1c2f016beb450deb2775cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում արդեն պաշտոնապես գործում է Wizz Air ավիաընկերությունը: Wizz Air Hungary-ի գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները տեղեկացրեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առայժմ կտեղակայվի 2 ինքնաթիռ։Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա հավելեց, որ ընկերությունն ունի ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրուց թռիչքների ընդլայնման և ավելացման ծրագրեր։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում ունեն հարյուրավոր թափուր աշխատատեղեր, տասնյակ հայ մասնագետներ արդեն աշխատում են Wizz Air-ում:Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի ԿիպրոսԻր հերթին «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի տնօրեն Մարսելո Վենդեն նշեց, որ Գյումրու օդանավակայանը պատրաստ է և համապատասխանում է միջազգային չվերթերի ընդունմանը: Նրա խոսքով՝ նույնիսկ եվրոպական շատ քաղաքներում կան օդանավակայաններ, որոնք զիջում են Գյումրու «Շիրակին»։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր միջազգային բրենդների հետ՝ դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու համար:Նրա խոսքով՝ նպատակ է դրված հասնել տարեկան 3 մլն այցելուի, իսկ դրա համար կարևոր է ուղիղ ավիափոխադրումների առկայությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորեց Հայաստանում գործող ավիաընկերությունների սուբսիդավորման մասին կառավարության որոշումը:«Հայկական ավիաընկերությունները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Կանոնները հավասար են բոլորի համար։ Կառավարությունը ծրագրում է այդ նպատակի համար ծախսել 3 մլրդ դրամ (7,5 մլն դոլար), բայց դա չնչին գումար է այն շահույթի համեմատ, որը մենք նախատեսում ենք ստանալ զբոսաշրջային այցելություններից», – նշեց Պապոյանը։Էկոնոմիկայի նախարարությունը 50 հազար եվրո է վճարել Wizz Air–ին գովազդի համարԱվելի վաղ հաղորդվել էր 6 երկրներից՝ Իտալիայից (Նեապոլ և Բարի), Գերմանիայից (Մեմինգեն, Համբուրգ), Կիպրոսից (Պաֆոս), Ֆրանսիայից (Նիցցա), Չեխիայից (Պրահա), Հունգարիայից (Բուդապեշտ) դեպի Հայաստան միաժամանակ 8 նոր ուղղությունների գործարկման մասին:Այսպես, հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն Երևանից Պրահա և Համբուրգ, հոկտեմբերի 2-ից՝ Նիցցա և Պաֆոս, հոկտեմբերի 15-ից՝ Նեապոլ, հոկտեմբերի 26-ից՝ Բուխարեստ և Բարի, հոկտեմբերի 28-ից՝ Մեմինգեն չվերթերը։ Ընդհանուր առմամբ` ընկերությունը թռիչքներ կիրականացնի 17 ուղղություններով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94131338_89:0:1512:1067_1920x0_80_0_0_576e2a2bb8c07913fe4af7b26c8a0e5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զվարթնոց» օդանավակայան, wizz air ավիաընկերություն, հայաստան, գևորգ պապոյան
«զվարթնոց» օդանավակայան, wizz air ավիաընկերություն, հայաստան, գևորգ պապոյան
Wizz Air ավիաընկերությունն արդեն պաշտոնապես է Հայաստանում
13:18 01.10.2025 (Թարմացված է: 14:25 01.10.2025) Այս պահին Wizz Air ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի ավիացիոն շուկայի 21%-ը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում արդեն պաշտոնապես գործում է Wizz Air ավիաընկերությունը: Wizz Air Hungary-ի գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները տեղեկացրեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առայժմ կտեղակայվի 2 ինքնաթիռ։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա հավելեց, որ ընկերությունն ունի ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրուց թռիչքների ընդլայնման և ավելացման ծրագրեր։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում ունեն հարյուրավոր թափուր աշխատատեղեր, տասնյակ հայ մասնագետներ արդեն աշխատում են Wizz Air-ում:
Իր հերթին «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի տնօրեն Մարսելո Վենդեն նշեց, որ Գյումրու օդանավակայանը պատրաստ է և համապատասխանում է միջազգային չվերթերի ընդունմանը: Նրա խոսքով՝ նույնիսկ եվրոպական շատ քաղաքներում կան օդանավակայաններ, որոնք զիջում են Գյումրու «Շիրակին»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր միջազգային բրենդների հետ՝ դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու համար:
Նրա խոսքով՝ նպատակ է դրված հասնել տարեկան 3 մլն այցելուի, իսկ դրա համար կարևոր է ուղիղ ավիափոխադրումների առկայությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորեց Հայաստանում գործող ավիաընկերությունների սուբսիդավորման մասին կառավարության որոշումը:
«Հայկական ավիաընկերությունները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Կանոնները հավասար են բոլորի համար։ Կառավարությունը ծրագրում է այդ նպատակի համար ծախսել 3 մլրդ դրամ (7,5 մլն դոլար), բայց դա չնչին գումար է այն շահույթի համեմատ, որը մենք նախատեսում ենք ստանալ զբոսաշրջային այցելություններից», – նշեց Պապոյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 6 երկրներից՝ Իտալիայից (Նեապոլ և Բարի), Գերմանիայից (Մեմինգեն, Համբուրգ), Կիպրոսից (Պաֆոս), Ֆրանսիայից (Նիցցա), Չեխիայից (Պրահա), Հունգարիայից (Բուդապեշտ) դեպի Հայաստան միաժամանակ 8 նոր ուղղությունների գործարկման մասին:
Այսպես, հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն Երևանից Պրահա և Համբուրգ, հոկտեմբերի 2-ից՝ Նիցցա և Պաֆոս, հոկտեմբերի 15-ից՝ Նեապոլ, հոկտեմբերի 26-ից՝ Բուխարեստ և Բարի, հոկտեմբերի 28-ից՝ Մեմինգեն չվերթերը։ Ընդհանուր առմամբ` ընկերությունը թռիչքներ կիրականացնի 17 ուղղություններով։