https://arm.sputniknews.ru/20251001/iranhajastan-bardzr-larman-gitsy-karvogh-e-masamb-avartin-hascvel-2026-i-arajin-kisamjakum-94102752.html
Իրան–Հայաստան բարձր լարման գիծը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026-ի առաջին կիսամյակում
Իրան–Հայաստան բարձր լարման գիծը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026-ի առաջին կիսամյակում
Sputnik Արմենիա
2026–ին գիծը կշահագործվի մասնակի, բայց անգամ այս դեպքում գրեթե կկրկնապատկվի Հայաստան–Իրան գծերի ընդհանուր թողունակությունը։ 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T08:55+0400
2025-10-01T08:55+0400
2025-10-01T08:55+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/984/47/9844713_0:35:1600:935_1920x0_80_0_0_a0eec4a3da75e46a1215a71e2d1f23a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրան–Հայաստան` 400 կիլովոլտ լարման գծի կառուցումը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026 թվականի առաջին կիսամյակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակա «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։Այդ ժամանակ նախատեսվում է ավարտել գծի մեկ շղթան` Իրանի սահմանից մինչև Սիսիանի տարածաշրջանում կառուցվող Նորավան ենթակայանը։ Աշխատանքների մի մասը կտեղափոխվի հաջորդ տարի, քանի որ գծի որոշ հատվածներ կառուցվում են բարձր լեռնային գոտիներում, որոնք հոկտեմբերի կեսերից կամ նոյեմբերի սկզբից անանցանելի են դառնում։Մասնակի միացումից հետո աշխատանքները պիտի շարունակվեն մինչ ծրագրի ամբողջական ավարտը. այն պետք է կառուցվի երկու շղթայով, մինչև Դդմաշեն (Սևան քաղաքի մոտակայքում), որտեղ պիտի կառուցվի ևս մեկ ենթակայան։Դդմաշենի ենթակայանը կդառնա մեկ այլ` Հայաստան–Վրաստան բարձր լարման գծի մի մաս, քանի որ Դդմաշենից 400 կիլովոլտանոց գիծը կհասցվի Վրաստանի սահման։ Այստեղ աշխատանքները շուտով կմեկնարկեն։ Դրանք բաժանված են երեք մասի` Դդմաշենի ենթակայան, Այրումի փոխակերպիչ կայան և բուն գիծը, որն ընկած կլինի դրանց միջև։ Փոխակերպիչ կայանը կկառուցվի սահմանին և կապահովի տարբեր հաճախություններով աշխատող հայկական և վրացական էներգահամակարգերի անընդհատ կապը, որն այժմ հատվածային է, և կավելացնի փոխհոսքերի հնարավորությունը։Դդմաշենի ու Այրումի մրցույթների ավարտը երկարաձգվել է մինչև նոյեմբեր, իսկ գծի շինարարության մրցույթն օգոստոսին շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։ Երեքուկես տարվա ընթացքում այն պիտի կառուցի 400 կՎ լարման գծեր` մոտ 109 կմ ընդհանուր երկարությամբ։Նշենք` Հայաստանը դեռևս չունի 400 կՎ լարման հոսանքի գծեր։ Հայաստան–Իրան ուղղության վրա կա 220 կՎ լարման երկու գիծ, իսկ դեպի Վրաստան` 220 կՎ լարման մեկ և 110 կՎ` երկու գիծ։ Հայաստան–Իրան 400 կՎ գիծը կառուցվում է Իրանից տրված վարկով (կառուցման կապալառուն սիրանական ընկերություն է), իսկ դեպի Վրաստան` կառուցվելու է գերմանական KfW բանկի վարկով։ Այդ գծերի կառուցումը Հայաստանին թույլ կտա բազմակի ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման ծավալները։Հավելենք` Հայաստան–Իրան գծի կառուցման ավարտը մի քանի անգամ տեղափոխվել է, իսկ Հայաստան–Վրաստան գծի կառուցման մրցույթները, նախագծի անհստակության պատճառով, հապաղել են մոտ տաս տարի։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/47/9844713_155:0:1446:968_1920x0_80_0_0_d790adc64b1d9cd65d5895ac5fe76f1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց)
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց)
Իրան–Հայաստան բարձր լարման գիծը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026-ի առաջին կիսամյակում
2026–ին գիծը կշահագործվի մասնակի, բայց անգամ այս դեպքում գրեթե կկրկնապատկվի Հայաստան–Իրան գծերի ընդհանուր թողունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրան–Հայաստան` 400 կիլովոլտ լարման գծի կառուցումը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026 թվականի առաջին կիսամյակում։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակա «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։
Այդ ժամանակ նախատեսվում է ավարտել գծի մեկ շղթան` Իրանի սահմանից մինչև Սիսիանի տարածաշրջանում կառուցվող Նորավան ենթակայանը։ Աշխատանքների մի մասը կտեղափոխվի հաջորդ տարի, քանի որ գծի որոշ հատվածներ կառուցվում են բարձր լեռնային գոտիներում, որոնք հոկտեմբերի կեսերից կամ նոյեմբերի սկզբից անանցանելի են դառնում։
Մասնակի միացումից հետո աշխատանքները պիտի շարունակվեն մինչ ծրագրի ամբողջական ավարտը. այն պետք է կառուցվի երկու շղթայով, մինչև Դդմաշեն (Սևան քաղաքի մոտակայքում), որտեղ պիտի կառուցվի ևս մեկ ենթակայան։
«Արդյունքում Իրան–Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերի թողունակությունը կավելանա` ներկայիս 330-ից հասնելով ավելի քան 1 000 ՄՎտ–ի։ Սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ լարման գիծը կառուցվի ամբողջությամբ (երկու շղթայով) և միանա Դդմաշենի ենթակայանին։ Մասնակի ավարտից հետո (մեկ շղթայով մինչև Նորավանի ենթակայան) գծի թողունակությունը կհասցվի մոտավորապես մինչև 500 ՄՎտ»,–ասացին «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ից։
Դդմաշենի ենթակայանը կդառնա մեկ այլ` Հայաստան–Վրաստան բարձր լարման գծի մի մաս, քանի որ Դդմաշենից 400 կիլովոլտանոց գիծը կհասցվի Վրաստանի սահման։ Այստեղ աշխատանքները շուտով կմեկնարկեն։ Դրանք բաժանված են երեք մասի` Դդմաշենի ենթակայան, Այրումի փոխակերպիչ կայան և բուն գիծը, որն ընկած կլինի դրանց միջև։ Փոխակերպիչ կայանը կկառուցվի սահմանին և կապահովի տարբեր հաճախություններով աշխատող հայկական և վրացական էներգահամակարգերի անընդհատ կապը, որն այժմ հատվածային է, և կավելացնի փոխհոսքերի հնարավորությունը։
Դդմաշենի ու Այրումի մրցույթների ավարտը երկարաձգվել է մինչև նոյեմբեր, իսկ գծի շինարարության մրցույթն օգոստոսին շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։ Երեքուկես տարվա ընթացքում այն պիտի կառուցի 400 կՎ լարման գծեր` մոտ 109 կմ ընդհանուր երկարությամբ։
Նշենք` Հայաստանը դեռևս չունի 400 կՎ լարման հոսանքի գծեր։ Հայաստան–Իրան ուղղության վրա կա 220 կՎ լարման երկու գիծ, իսկ դեպի Վրաստան` 220 կՎ լարման մեկ և 110 կՎ` երկու գիծ։ Հայաստան–Իրան 400 կՎ գիծը կառուցվում է Իրանից տրված վարկով (կառուցման կապալառուն սիրանական ընկերություն է), իսկ դեպի Վրաստան` կառուցվելու է գերմանական KfW բանկի վարկով։ Այդ գծերի կառուցումը Հայաստանին թույլ կտա բազմակի ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման ծավալները։
Հավելենք` Հայաստան–Իրան գծի կառուցման ավարտը մի քանի անգամ տեղափոխվել է, իսկ Հայաստան–Վրաստան գծի կառուցման մրցույթները, նախագծի անհստակության պատճառով, հապաղել են մոտ տաս տարի։