https://arm.sputniknews.ru/20251001/gnunu-shukaji-tntesvarvoghnery-teghjak-en-eghel-spasvvogh-qandman-ashkhatanqneric-khvojajan-94128252.html
Գնունու շուկայի տնտեսվարողները տեղյակ են եղել սպասվող քանդման աշխատանքներից. Խոջայան
Գնունու շուկայի տնտեսվարողները տեղյակ են եղել սպասվող քանդման աշխատանքներից. Խոջայան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայում։ 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T11:50+0400
2025-10-01T11:50+0400
2025-10-01T12:00+0400
կրպակ
երևան
քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94128593_0:0:1280:720_1920x0_80_0_0_b97cb3905db35b0e624a136112ee73a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շուրջ 3-4 ամիս բանակցություններ է վարել Գնունու շուկայի տնտեսվարողների հետ, բոլորն իրազեկվել են նախատեսվող քանդման աշխատանքների մասին։ Այս մասին Գնունի շուկայի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։Երևանի քաղաքապետարանը չի քննարկվել տնտեսվարողներին նոր տաղավարներ տրամադրելու հարցը։«Այս պահին նման առաջարկ և պահանջարկ չի եղել։ Կան նաև կրպակների տնտեսվարողներ, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, բայց դրանց ժամկետներն ավարտված են։ Բայց քանի որ Կադաստրի պետական կոմիտեում այդ վարձակալության պայմանագրերը դեռ լուծված չեն, հետևաբար նրանց մասով այս պահին որևէ գործողություն չի իրականացվում »,–ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։Իր հերթին կրպակատերերից մեկը` Սուրիկ Մանուկյանը, որը 20 տարուց ավելի է կրպակ ունի այդ տարածքում, Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ իրենց այլընտրանք չի առաջարկվել։«Տարածք չկա, մեզ որևէ այլ տարածք չեն խոստացել։ Պիտի գնանք մեր տներում նստեք։ Հազիվ գիշերը հասցրել ենք ապրանքը հանել, տանել տուն։ Բանկից վարկերը վերցրել ենք, հիմա ոնց ենք մուծելու, չգիտենք»,–ասաց նա։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94128593_160:0:1120:720_1920x0_80_0_0_699fc5d279c9d55b4254661eea49bab2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրպակ, երևան, քաղաքապետարան
կրպակ, երևան, քաղաքապետարան
Գնունու շուկայի տնտեսվարողները տեղյակ են եղել սպասվող քանդման աշխատանքներից. Խոջայան
11:50 01.10.2025 (Թարմացված է: 12:00 01.10.2025) Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայում։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շուրջ 3-4 ամիս բանակցություններ է վարել Գնունու շուկայի տնտեսվարողների հետ, բոլորն իրազեկվել են նախատեսվող քանդման աշխատանքների մասին։ Այս մասին Գնունի շուկայի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։
«Իրենց խնդրանքն ենք բավարարել, որպեսզի նրանց ժամանակ տրվի մինչև սեպտեմբերի 30–ը, և հնարավորություն ունենան իրենց ապրանքները տեղափոխելու, կրպակներն ու տաղավարները ազատելու համար։ Այն խոսակցությունները, թե կրպակներում ապրանքներ են եղել իրականությանը չի համապատասխանում , որովհետև չկա այդպիսի կրպակ, որն այս պահին ապամոնտաժվում է, և որի մեջ կա գույք»,–ասաց Խոջայանը։
Երևանի քաղաքապետարանը չի քննարկվել տնտեսվարողներին նոր տաղավարներ տրամադրելու հարցը։
«Այս պահին նման առաջարկ և պահանջարկ չի եղել։ Կան նաև կրպակների տնտեսվարողներ, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, բայց դրանց ժամկետներն ավարտված են։ Բայց քանի որ Կադաստրի պետական կոմիտեում այդ վարձակալության պայմանագրերը դեռ լուծված չեն, հետևաբար նրանց մասով այս պահին որևէ գործողություն չի իրականացվում »,–ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Իր հերթին կրպակատերերից մեկը` Սուրիկ Մանուկյանը, որը 20 տարուց ավելի է կրպակ ունի այդ տարածքում, Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ իրենց այլընտրանք չի առաջարկվել։
«Տարածք չկա, մեզ որևէ այլ տարածք չեն խոստացել։ Պիտի գնանք մեր տներում նստեք։ Հազիվ գիշերը հասցրել ենք ապրանքը հանել, տանել տուն։ Բանկից վարկերը վերցրել ենք, հիմա ոնց ենք մուծելու, չգիտենք»,–ասաց նա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայում։