00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

YouTube-ը Թրամփին 24.5 մլն դոլար կվճարի օգտահաշիվն արգելափակելու համար. ԶԼՄ

© AP Photo / Brendan McDermidԿապիտոլիում
Կապիտոլիում - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2025
Բաժանորդագրվել
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ գումարից 22 մլն դոլարը Թրամփի կարգադրությամբ կուղղվի Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի կառուցմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Google-ին պատկանող YouTube տեսահարթակը 24.5 մլն դոլար կվճարի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դատական ​​հայցը կարգավորելու համար։ Հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ ընկերությունը 2021 թվականին արգելափակեց նրա էջը Կապիտոլիումի գրոհի ֆոնին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ գումարից 22 մլն դոլարը Թրամփի կարգադրությամբ կուղղվի Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի կառուցմանը։ Մնացած մասը կտրվի մյուս հայցվորներին, որոնք նույնպես մեղադրել են YouTube-ին գրաքննության մեջ։
Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը նմանատիպ համաձայնություններ է կնքել այլ հարթակների հետ։ Meta (Ռուսաստանում ծայրահեղական է ճանաչվել) ընկերությունը համաձայնել է վճարել 25 մլն դոլար, X-ը (նախկինում՝ Twitter)՝ 10 մլն դոլար։
Facebook–ում, Instagram–ում (երկուսն էլ պատկանում են Meta-ին), Twitter–ում և YouTube–ում Թրամփի հաշիվները արգելափակվել էին 2021 թվականի սկզբին՝ կանոնները խախտելու համար: Նույն տարվա հուլիսին Թրամփը դատական ​​հայցեր ներկայացրեց սոցցանցերի դեմ: Twitter–ում նրա էջն ապաարգելափակվեց 2022 թվականին, իսկ մյուս սոցցանցերում՝ 2023 թվականին:
Արգելափակումները Թրամփին դրդեցին ստեղծել իր սեփական հարթակը՝ Truth Social-ը, որը 2022 թվականի փետրվարից ի վեր առցանց լսարանի հետ նրա շփման հիմնական ալիքն է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ խոչընդոտելու 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որոնցում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը: Անկարգությունների ժամանակ ոստիկանությունը սպանել էր ցուցարարներից մեկին, մի քանի մարդ էլ մահացել էին բժշկական պատճառներով: Ավելի ուշ մահացավ նաև Կապիտոլիումի ոստիկանության աշխատակիցներից մեկը։
Լրահոս
0