00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարժական հավաքների գաղափարն ի սկզբանե աղճատվեց․ Գեղամ Մանուկյանը` փոխնախարարին

© Sputnik«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2025
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության փոխնախարարը չբացառեց, որ նախկինում վարժական հավաքներն իրականացվել են ձևական, սակայն պնդեց, որ հիմա պատկերն այլ է՝ հիմա իրականացվում են ըստ բովանդակության, էության, նշանակության։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում վարժական հավաքների հետ կապված վերջին շրջանում անընդհատ խստացնող օրենքներ են ընդունվում, քանի որ այս բնագավառում կան մեծ խնդիրներ, որոնք մարդկանց ստիպում են խուսափել հավաքներին մասնակցելուց։ Այդ մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Քրեական օրենսգրքում» և «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով խստացվում են 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվության ենթարկելու միջոցները։
Այս նախագիծը ԱԺ-ն քննարկում է 2-րդ ընթերցմամբ։
«Անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատանքից, ընտանիքից զրկվելը`ահա խնդիրների շարքը։ Խնդիրը նաև նրանում է, որ վարժական հավաքների գաղափարն ի սկզբանե աղճատվեց․ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով։ Մեկ այլ խնդիր էլ կա՝ գյուղերից ավելի շատ մարդ է գնում հավաքներին, քան Երևանից։ Նաև անկեղծ լինենք՝ լավ օրից չէ, որ այս վարժական հավաքները կան, քանի որ մարտական հերթապահության խնդիր կա ու թող չհոխորտան, թե պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են, ոչ։ Ինչ վերաբերում է կեցության պայմաններին, ապա դեպքեր կան, որ ուղղակի ահավոր վիճակ է։ Անվտանգության բոլոր հարցերը կարևոր են, սակայն անվտանգության խնդիր է նաև աչքակապությունը, պոռոտախոսությունը, մարդկանց խաբելը»,- հայտարարեց Մանուկյանը։
Ի պատասխան ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարեց՝ եթե ամեն ինչ թաքցվեր, ապա շտկումներ ու փոփոխություններ չէին արվի։
«Եթե տեսնում ենք խնդիրը, լրացնում, փոխում ենք, ուրեմն դա արդեն իսկ աչքակապություն չէ։ Չկան, ինչպես դուք եք ասում, մեծ պրոբլեմներ, այդ ձևակերպումը ուռճացված է, քանի որ մենք օրըստօրե տեսնում ենք փոփոխություններ ու դրանք բացառապես դրական են։ Նախկինում վարժական հավաքներն իրականացվել են ձևական, սակայն հիմա պատկերն այլ է՝ հիմա իրականացվում են ըստ բովանդակության, էության, նշանակության»,- վստահեցրեց փոխնախարարը։
Նա կոչ արեց պատգամավորին իր հնչեցրած մտքերի մեջ լինել ավելի զուսպ։
«Ցանկալի չէ այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի բավականացնում, դրա համար վարժական հավաքներին մարդկանց ներկայացնում են նաև մարտական հերթապահության։ Իրականում դա իրականացվում է մասնագիտական կարողությունների, գիտելիքների ամրապնդման համար»,- հստակեցրեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ կառավարությունը վարժական հավաքներ անցկացնելու մասին որոշում է ընդունել սեպտեմբերի 4-ի նիստի ժամանակ։ Ըստ այդ որոշման՝ ՀՀ–ում պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2025 թ. սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը։
Լրահոս
0