https://arm.sputniknews.ru/20250930/trampy-hajtararel-e-vor-iren-mnum-e-lutsel-miajn-mek-harc-putini-ev-zelensku-het-94107424.html
Թրամփը հայտարարել է, որ իրեն մնում է լուծել միայն մեկ հարց` Պուտինի և Զելենսկու հետ
Թրամփը հայտարարել է, որ իրեն մնում է լուծել միայն մեկ հարց` Պուտինի և Զելենսկու հետ
Sputnik Արմենիա
Թրամփը Վիրջինիայի ռազմաբազայում ԱՄՆ ԶՈւ բարձրագույն սպայակազմի առջև ելույթ է ունեցել: 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T18:43+0400
2025-09-30T18:43+0400
2025-09-30T18:44+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94104770_0:0:1039:585_1920x0_80_0_0_afb4aa5796783f097479d00242f3e62e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու անհրաժեշտության մասին:Թրամփն Աֆղանստանից ամերիկյան ուժերի հեռանալն անվանել է Միացյալ Նահանգների պատմության ամենաամոթալի օրը և հայտարարել, որ թույլ չի տա, որ նման անհեթեթությունը կրկնվի:Թրամփը նաև հայտարարել է, որ սուզանավերի քանակով ԱՄՆ-ն իբր 25 տարով առաջ է անցել Ռուսաստանից:«Այդ ցուցանիշով Ռուսաստանն իրականում երկրորդն է։ Չինաստանը երրորդն է, բայցնրանք մոտենում են։ Միջուկային ոլորտում նրանք դեռևս զգալի հետ են, բայց հինգ տարի անց հավասար կլինեն», - հավելել է նա։Այս կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է նոր ռազմանավերի կառուցումը։ Նա նաև կարծիքէ հայտնել, որ վերականգնել է ամերիկյան միջուկային ներուժը, թեև հույս ունի, որ այն երբեք պետք չի լինի կիրառել։Ի դեպ, Թրամփնակնարկել է, որ իր հետ չհամաձայնող ամերիկացի գեներալները կարող են զրկվել կոչումներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Трамп заявил, что ему "осталось решить только один вопрос"
Sputnik Արմենիա
Трамп заявил, что ему "осталось решить только один вопрос"
2025-09-30T18:43+0400
true
PT0M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94104770_132:0:928:597_1920x0_80_0_0_ed1fb0683f0824c6d2ec264104c60fcf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, տեսանյութեր, видео
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, տեսանյութեր, видео
Թրամփը հայտարարել է, որ իրեն մնում է լուծել միայն մեկ հարց` Պուտինի և Զելենսկու հետ
18:43 30.09.2025 (Թարմացված է: 18:44 30.09.2025) Թրամփը Վիրջինիայի ռազմաբազայում ԱՄՆ ԶՈւ բարձրագույն սպայակազմի առջև ելույթ է ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու անհրաժեշտության մասին:
«Մեզ մնում է մեկ հարց լուծել, և այն պետք է կարգավորենք նախագահ Պուտինի և Զելենսկու հետ։Պետք է նրանց հավաքել, և խնդիրը լուծել: Բայց դա անելու միակ միջոցը ուժն է: Եթե մենք թույլլինեինք, նրանք նույնիսկ չէին պատասխանի իմ զանգին։ Բայց մենք հսկայական ուժ ունենք։ Մենք Աֆղանստանում սարսափելի բան արեցինք, ինչն էլ, կարծում եմ, Պուտինի այնտեղ մտնելու պատճառն է։ Նա տեսավ այն սարսափելի ներկայացումը, որը վարում էր Բայդենը և նրա ոչ կոմպետենտ անձնակազմը: Եվ ես կարծում եմ, որ դա նրա համար ճանապարհ բացեց», - ասել է նա՝ ամերիկյան գեներալների և ծովակալների առջև ելույթ ունենալով Վիրջինիայի ռազմաբազայում։
Թրամփն Աֆղանստանից ամերիկյան ուժերի հեռանալն անվանել է Միացյալ Նահանգների պատմության ամենաամոթալի օրը և հայտարարել, որ թույլ չի տա, որ նման անհեթեթությունը կրկնվի:
Թրամփը նաև հայտարարել է, որ սուզանավերի քանակով ԱՄՆ-ն իբր 25 տարով առաջ է անցել Ռուսաստանից:
«Այդ ցուցանիշով Ռուսաստանն իրականում երկրորդն է։ Չինաստանը երրորդն է, բայցնրանք մոտենում են։ Միջուկային ոլորտում նրանք դեռևս զգալի հետ են, բայց հինգ տարի անց հավասար կլինեն», - հավելել է նա։
Այս կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է նոր ռազմանավերի կառուցումը։ Նա նաև կարծիքէ հայտնել, որ վերականգնել է ամերիկյան միջուկային ներուժը, թեև հույս ունի, որ այն երբեք պետք չի լինի կիրառել։
Ի դեպ, Թրամփնակնարկել է, որ իր հետ չհամաձայնող ամերիկացի գեներալները կարող են զրկվել կոչումներից։