https://arm.sputniknews.ru/20250930/inch-kap-uni-hajk-sargsjany-qanaqerci-tuji-ev-ajl-aghmkvot-patmutjunneri-het-94077910.html
Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը «Քանաքեռցի Տույի» և մի շարք աղմկոտ պատմությունների հետ
Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը «Քանաքեռցի Տույի» և մի շարք աղմկոտ պատմությունների հետ
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով՝ իր դեմ տևական ժամանակ գրոհ է իրականացվում, որի նպատակն է խոչընդոտել իր օրենսդիր գործունեությունը։ 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T12:56+0400
2025-09-30T12:56+0400
2025-09-30T14:13+0400
հայկ սարգսյան
պատգամավոր
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
մոլախաղ
թմրամիջոցներ
քանաքեռցի տույ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36419908_0:0:1600:901_1920x0_80_0_0_d0c250e25a90cf98991e30bbfec26e49.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը կարծում է, որ իր անունը մշտապես փորձել են կապել տարբեր սպանությունների, սկանդալային պատմությունների հետ՝ իրեն վարկաբեկելու և իր օրենսդիր գործունեությունը խոչընդոտելու համար։ Այս մասին Սարգսյանը հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։Հայկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ սկսած 2019 թվականից ինքը` որպես ԱԺ պատգամավոր և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, իր աշխատանքով խանգարել է մի շարք գործունեությունների տեսակների, առաջնահերթ՝ խաղային ոլորտին։Նա ընդգծեց՝ երկար ժամանակ լռում էր և չէր արձագանքում իրեն ուղղված մեղադրանքներին, սակայն այսօր որոշել է խոսել ու անդրադառնալ դրանց։ Մասնավորաբար, Սարգսյանն անդրադարձավ ամենաաղմկոտ պատմություններից մեկին՝ «Քանաքառեցի Տույի» սպանությանը։ Սարգսյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը սպանության օրը եղել է սպանության վայրում և որևէ կապ ունի կատարվածի հետ։Սարգսյանը նշեց՝ սպանության օրն ինքը նույնիսկ Հայաստանում չի եղել, այլ մասնակցում էր զորավարժությունների ՌԴ-ի Կազան քաղաքում, ինչը հավաստող լուսանկարներ կան նաև ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում։ Հաստատեց՝ «Քանաքեռցի Տույի» հետ ծանոթ եղել է, դեպքից 3 տարի առաջ պատահաբար հանդիպել են 2018 թվականին` Հայաստանի հյուրանոցներից մեկում։Պատգամավորի խոսքով՝ այն բանից հետո, երբ իրեն հաջողվեց շուրջ 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի տնտեսվարողների հարկերը, իր անունը փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության հետ։ Այստեղ ևս Սարգսյանն ուղիղ կապ է տեսնում իր գործունեության և վարկաբեկման փորձի միջև։«Տվյալ անձին երբևէ չեմ տեսել, առաջին անգամնրա մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, թե ԶԼՄ-ներից մեկն իր մասին գրել էր, թե դատական վեճերի մեջ է եղել տվյալ անձի հետ։«Քանաքեռցի Տույի» և ևս 3 մարդու սպանության գործով կան ձերբակալվածներՎստահ է՝ իր դեմ տարվող արշավի պատճառն այն է, որ ինքը պայքարում է խաղային ոլորտի և այլ արատավոր երևույթների դեմ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության։ Հիշեցրեց, որ տարեսկզբին շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր խստացնել ապօրինի թմրաշրջանառության համար պատժաչափերը, այդ թվում՝ խոշոր չափերով թմրամիջոցների իրացման համար նախատեսել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։Հայկ Սարգսյանն ընդգծում է, որ փորձ է արվում իր անունը կապել թմրամիջոցների բիզնեսի հետ, մինչդեռ անտրամաբական կլիներ՝ բիզնեսի հետ առնչություն ունենար և նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36419908_129:0:1549:1065_1920x0_80_0_0_0abb57fcd9c4efe20e931c2f5d2de6fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ սարգսյան, պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), մոլախաղ, թմրամիջոցներ, քանաքեռցի տույ
հայկ սարգսյան, պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), մոլախաղ, թմրամիջոցներ, քանաքեռցի տույ
Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը «Քանաքեռցի Տույի» և մի շարք աղմկոտ պատմությունների հետ
12:56 30.09.2025 (Թարմացված է: 14:13 30.09.2025) Պատգամավորի խոսքով՝ իր դեմ տևական ժամանակ գրոհ է իրականացվում, որի նպատակն է խոչընդոտել իր օրենսդիր գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը կարծում է, որ իր անունը մշտապես փորձել են կապել տարբեր սպանությունների, սկանդալային պատմությունների հետ՝ իրեն վարկաբեկելու և իր օրենսդիր գործունեությունը խոչընդոտելու համար։ Այս մասին Սարգսյանը հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հայկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ սկսած 2019 թվականից ինքը` որպես ԱԺ պատգամավոր և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, իր աշխատանքով խանգարել է մի շարք գործունեությունների տեսակների, առաջնահերթ՝ խաղային ոլորտին։
«Ես դա համարում եմ չարիք Հայաստանի Հանրապետությունում։ Իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ, և գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում խաղային ոլորտը սպասարկող անձանց կողմից է եղել։ Ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցների բիզնեսի հետ կապ ունենալուց, կապելով իմ անունը տարբեր սպանությունների, ինքնասպանությունների հետ»,- հայտարարեց Սարգսյանը։
Նա ընդգծեց՝ երկար ժամանակ լռում էր և չէր արձագանքում իրեն ուղղված մեղադրանքներին, սակայն այսօր որոշել է խոսել ու անդրադառնալ դրանց։ Մասնավորաբար, Սարգսյանն անդրադարձավ ամենաաղմկոտ պատմություններից մեկին՝
«Քանաքառեցի Տույի» սպանությանը։ Սարգսյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը սպանության օրը եղել է սպանության վայրում և որևէ կապ ունի կատարվածի հետ։
Սարգսյանը նշեց՝ սպանության օրն ինքը նույնիսկ Հայաստանում չի եղել, այլ մասնակցում էր զորավարժությունների ՌԴ-ի Կազան քաղաքում, ինչը հավաստող լուսանկարներ կան նաև ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում։ Հաստատեց՝ «Քանաքեռցի Տույի» հետ ծանոթ եղել է, դեպքից 3 տարի առաջ պատահաբար հանդիպել են 2018 թվականին` Հայաստանի հյուրանոցներից մեկում։
«Մեր երկիրը փոքր է․․․ Մոտեցել է, ծանոթացել ենք, դա եղել է մեր առաջին և վերջին հանդիպումը, այսինքն՝ 2022թ․–ի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել»,- ասաց Սարգսյանը։
Պատգամավորի խոսքով՝ այն բանից հետո, երբ իրեն հաջողվեց շուրջ 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի տնտեսվարողների հարկերը, իր անունը փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության հետ։ Այստեղ ևս Սարգսյանն ուղիղ կապ է տեսնում իր գործունեության և վարկաբեկման փորձի միջև։
«Տվյալ անձին երբևէ չեմ տեսել, առաջին անգամնրա մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, թե ԶԼՄ-ներից մեկն իր մասին գրել էր, թե դատական վեճերի մեջ է եղել տվյալ անձի հետ։
Վստահ է՝ իր դեմ տարվող արշավի պատճառն այն է, որ ինքը պայքարում է խաղային ոլորտի և այլ արատավոր երևույթների դեմ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության։ Հիշեցրեց, որ տարեսկզբին շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր խստացնել ապօրինի թմրաշրջանառության համար պատժաչափերը, այդ թվում՝ խոշոր չափերով թմրամիջոցների իրացման համար նախատեսել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Հայկ Սարգսյանն ընդգծում է, որ փորձ է արվում իր անունը կապել թմրամիջոցների բիզնեսի հետ, մինչդեռ անտրամաբական կլիներ՝ բիզնեսի հետ առնչություն ունենար և նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գար։