https://arm.sputniknews.ru/20250930/hajastany-patrast-e-aktiv-hamagvortsakcel-eatm-erkrneri-het-mher-grigvorjan-94084686.html
Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցել ԵԱՏՄ երկրների հետ․ Մհեր Գրիգորյան
Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցել ԵԱՏՄ երկրների հետ․ Մհեր Գրիգորյան
Sputnik Արմենիա
Պաշտոնական Երևանը ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրերը դիտարկում է որպես էլեկտրոնային առևտրի միասնական շուկայի ստեղծման առանցքային քայլ: 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T14:37+0400
2025-09-30T14:37+0400
2025-09-30T14:39+0400
մհեր գրիգորյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94083465_0:176:1280:896_1920x0_80_0_0_a538322d96268d7ac6e042198d58fb27.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է ակտիվ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ ի շահ տնտեսական համագործակցության հետագա զարգացման։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ տեսակապի միջոցով հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը 2024 թվականին աճել է 9%-ովՆրա խոսքով՝ Երևանը ինտեգրված տեղեկատվական համակարգը դիտարկում է որպես ԵԱՏՄ արդյունավետ գործունեության տեխնոլոգիական հիմք: Ըստ նրա՝ այսօր համակարգում արդեն իսկ իրականացվում են մի շարք գործընթացներ, որոնք լիովին գործում են կամ ներդրման փուլում են: Ընդ որում, հայկական կողմի համար ռազմավարական գերակայությունը թվային առևտուրն է։ՀՀ փոխվարչապետը նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև կիբեռանվտանգության հարցերին, այդ թվում՝ սպառողների տվյալների պաշտպանությանը և միջադեպերին արագ արձագանքման մեխանիզմներին: Պաշտոնական Երևանի համար տնտեսական փոխգործակցության առանցքային տարր է նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։Գրիգորյանն ընդգծել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի դեպի երրորդ երկրներ ապրանքների արտահանմանը և ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին:ԵԱՏՄ–ում մինչև 2026 թ–ի հունիսի 30-ը վերացվել են վառելիքի ներմուծման տուրքերը. ԵՏՀՆրա գնահատմամբ՝ Հայաստանի բոլոր ենթակառուցվածքային նախագծերը նպատակաուղղված են հուսալի և փոխկապակցված տրանսպորտային ուղիների ստեղծմանը, որոնք ապահովում են տարածաշրջանային կայուն զարգացում և բոլոր շահագրգիռ պետությունների միջև տնտեսական կապերի ամրապնդում՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94083465_55:0:1250:896_1920x0_80_0_0_9086e0344621004481b41e1a8008c5b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
մհեր գրիգորյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցել ԵԱՏՄ երկրների հետ․ Մհեր Գրիգորյան
14:37 30.09.2025 (Թարմացված է: 14:39 30.09.2025) Պաշտոնական Երևանը ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրերը դիտարկում է որպես էլեկտրոնային առևտրի միասնական շուկայի ստեղծման առանցքային քայլ:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է ակտիվ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ ի շահ տնտեսական համագործակցության հետագա զարգացման։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ տեսակապի միջոցով հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Երևանը ինտեգրված տեղեկատվական համակարգը դիտարկում է որպես ԵԱՏՄ արդյունավետ գործունեության տեխնոլոգիական հիմք: Ըստ նրա՝ այսօր համակարգում արդեն իսկ իրականացվում են մի շարք գործընթացներ, որոնք լիովին գործում են կամ ներդրման փուլում են: Ընդ որում, հայկական կողմի համար ռազմավարական գերակայությունը թվային առևտուրն է։
«Մենք աջակցում ենք ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի կնքման նախաձեռնությունը՝ որպես միասնական թվային շուկայի ստեղծման առանցքային քայլ։ Անհրաժեշտ ենք համարում համաձայնագրում ամրագրել իրավական կարգավորման, թվային նույնականացման, անդրսահմանային փաստաթղթաշրջանառության, տվյալների փոխանակման և էլեկտրոնային հավատարմագրային ծառայությունների փոխադարձ ճանաչման միասնական մոտեցումները»,- ասել է նա։
ՀՀ փոխվարչապետը նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև կիբեռանվտանգության հարցերին, այդ թվում՝ սպառողների տվյալների պաշտպանությանը և միջադեպերին արագ արձագանքման մեխանիզմներին: Պաշտոնական Երևանի համար տնտեսական փոխգործակցության առանցքային տարր է նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։
Գրիգորյանն ընդգծել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի դեպի երրորդ երկրներ ապրանքների արտահանմանը և ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի բոլոր ենթակառուցվածքային նախագծերը նպատակաուղղված են հուսալի և փոխկապակցված տրանսպորտային ուղիների ստեղծմանը, որոնք ապահովում են տարածաշրջանային կայուն զարգացում և բոլոր շահագրգիռ պետությունների միջև տնտեսական կապերի ամրապնդում՝ պետությունների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: