00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևի մոտ գերիշխում է փառասիրությունը, իսկ Փաշինյանը պատի տակ գանգատվում է․ Աբրահամյան

© Photo : press office of the Parliament of ArmeniaՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորը վստահ է, որ իշխանությունը տարբեր ամբիոններից չէր բողոքի Ալիևի խոսույթից, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրների չլինեին։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մինչ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ խաղաղությունը հաստատված փաստ է, երկրից դուրս բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ավելին` Նիկոլ Փաշինյանին վշտացնում է այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը, խոսելով ՀՀ-Ադրբեջան բանակցություններից, Հայաստանը ներկայացնում է որպես կապիտուլյացիայի ենթարկված երկիր, իսկ իրեն էլ՝ անուղղակի կերպով որպես կապիտուլյանտի»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ այս ամենի կողքին Փաշինյանը չի վարանում նաև հավելել, թե Ալիևի պահվածքն իրեն չի շեղի խաղաղության օրակարգից։
Այս ամենի մասին ՀՀ վարչապետը խոսեց ոչ միայն ՄԱԿ-ի ամբիոնից, այլև այսօր էլ ԵԽԽՎ-ում հայտարարեց։ Միաժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ այդ մասին խոսեց ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստում։
Պատգամավորը համոզված է, որ իշխանությունն այս թեման չէր բարձրաձայնի ու Ադրբեջանի հայտարարություններին չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ չգային։
«Ինչո՞ւ։ Որովհետև գործող իշխանության շահերից չի բխում հակասել սեփական խոսույթին և հրապարակավ խոստովանել, որ Ադրբեջանն առկա պայմանավորվածություններից դուրս է գործում, հանրությանն իջեցված խաղաղության ուղերձների հիմքում ոչ թե փաստերն են, այլ անորոշ խոստումները, իսկ նրա բառապաշարը որևէ ձևով չի բխում լայն ժպիտներով լուսանկարների տրամաբանությունից»,- ասաց Աբրահամյանը։
Նա հիշեցրեց`մինչդեռ Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն, Ալիևն էլ օկուպացված Քարվաճառում խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերն առաջ մղելու և բանակի արդիականացման մասին։ Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները կրճատում են ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային ծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակն էլ որպես հինգերորդ անիվ ուղարկում խորդանոց։
«Ինչո՞ւ է Ալիևը շարունակում կոշտ, հեգնական, վիրավորական բառապաշարը։ Որովհետև նրա մոտ գերիշխողը փառասիրությունն է և դիմացինին մինչև վերջ ոչնչացնելու մոլուցքը։ Իսկ ինչու՞ է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում։ Որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը, իր իսկ ձեռքով իրեն տեղափոխել անկյուն, որտեղ առավելագույնը, որ կարող է անել, երկրի ներսում բռնատիրություն կառուցելն ու հասարակությանը կեղծիքի բլոկադայի մեջ պահելն է»,- հայտարարեց Աբրահամյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0