https://arm.sputniknews.ru/20250930/hh-um-biznesn-artvonutjunner-kunena-ete-nviraberutjunner-ani-dprvocnerin-ev-buherin-94102590.html
ՀՀ-ում բիզնեսն արտոնություններ կունենա, եթե նվիրաբերություններ անի դպրոցներին և բուհերին
ՀՀ-ում բիզնեսն արտոնություններ կունենա, եթե նվիրաբերություններ անի դպրոցներին և բուհերին
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ շահութահարկից ազատված նվիրատվությունների ծավալն այսպիսով կավելանա 10 անգամ: 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T17:25+0400
2025-09-30T17:25+0400
2025-09-30T17:26+0400
հայաստան
գևորգ պապոյան
բուհ
դպրոց
բիզնես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93930244_0:84:1600:984_1920x0_80_0_0_b031917ebb60cf12e22fd95b261ad8d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում նախատեսվում է ընդլայնել բիզնեսի համար հարկային արտոնությունները, եթե նրանք դպրոցներին, բուհերին, ինչպես նաև զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության հիմնադրամին նվիրատվություններ անեն: «Քաղաքացիական օրենսգրքում» նախատեսված համապատասխան այս փոփոխությունների նախագիծը ներկայացվեց ԱԺ քննարկմանը:Նախարարի խոսքով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումները ցույց են տվել, որ մի կողմից նվիրատվությունների աճը կարող է նվազեցնել շահութահարկի գծով վճարները, մյուս կողմից կհանգեցնի դպրոցների և բուհերի կահավորման պետական ծախսերի կրճատման: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մեթոդաբանությամբ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքի ընդունման արդյունքում բուհերին ուղղվող նվիրատվությունների ծավալը կարող է աճել 25 %-ով:Անկարան ու Բաքուն արդեն լուծել են իրենց խնդիրները. Գևորգ Պապոյանը` սահմանի բացման մասինՊապոյանը նշեց, որ նախկինում ընկերությունները երբեմն դպրոցներին և բուհերին են նվիրել դուրսգրման ենթակա գույք: Այժմ, նրա խոսքով, կրթական հաստատություններն այնքան լավ են հագեցած, որ ոչ պիտանի սարքավորումներ չեն ընդունի։ Պապոյանն օրինակ բերեց ՏՏ ընկերություններին, որոնք ունեն հզոր, բայց ոլորտի չափանիշներով արդեն հնացած համակարգիչներ, որոնք միաժամանակ բավականին ժամանակակից են ուսումնական հաստատությունների համար։Ըստ նախարարի՝ եթե կառավարությունը համոզվի, որ հարկային արտոնությունների ընդլայնումը հարկերից խուսափելու սողանցք չի դառնա, այդ մեխանիզմը կարող է տարածվել նաև այլ ոչ առևտրային հաստատությունների վրա՝ մշակութային, մարզական և այլն:Պապոյանը պարզաբանել է, թե երբ վերջնականապես կլուծվի հայկական կոնյակի տարանցման հարցը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93930244_89:0:1512:1067_1920x0_80_0_0_227e5af4ff7adbeb822d21a9f25f2a1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գևորգ պապոյան, բուհ, դպրոց, բիզնես
հայաստան, գևորգ պապոյան, բուհ, դպրոց, բիզնես
ՀՀ-ում բիզնեսն արտոնություններ կունենա, եթե նվիրաբերություններ անի դպրոցներին և բուհերին
17:25 30.09.2025 (Թարմացված է: 17:26 30.09.2025) ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ շահութահարկից ազատված նվիրատվությունների ծավալն այսպիսով կավելանա 10 անգամ:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում նախատեսվում է ընդլայնել բիզնեսի համար հարկային արտոնությունները, եթե նրանք դպրոցներին, բուհերին, ինչպես նաև զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության հիմնադրամին նվիրատվություններ անեն: «Քաղաքացիական օրենսգրքում» նախատեսված համապատասխան այս փոփոխությունների նախագիծը ներկայացվեց ԱԺ քննարկմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ շահութահարկից ազատված նվիրատվությունների ծավալը կավելանա 10 անգամ: Ընկերությունները կկարողանան առանց հարկային պարտավորությունների նշված հաստատություններին փոխանցել նախորդ տարվա իրենց շրջանառության մինչև 2.5%-ի չափով տեխնիկա կամ ֆինանսական միջոցներ՝ ներկայիս 0.5%-ի փոխարեն:
Նախարարի խոսքով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումները ցույց են տվել, որ մի կողմից նվիրատվությունների աճը կարող է նվազեցնել շահութահարկի գծով վճարները, մյուս կողմից կհանգեցնի դպրոցների և բուհերի կահավորման պետական ծախսերի կրճատման: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մեթոդաբանությամբ կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքի ընդունման արդյունքում բուհերին ուղղվող նվիրատվությունների ծավալը կարող է աճել 25 %-ով:
Պապոյանը նշեց, որ նախկինում ընկերությունները երբեմն դպրոցներին և բուհերին են նվիրել դուրսգրման ենթակա գույք: Այժմ, նրա խոսքով, կրթական հաստատություններն այնքան լավ են հագեցած, որ ոչ պիտանի սարքավորումներ չեն ընդունի։ Պապոյանն օրինակ բերեց ՏՏ ընկերություններին, որոնք ունեն հզոր, բայց ոլորտի չափանիշներով արդեն հնացած համակարգիչներ, որոնք միաժամանակ բավականին ժամանակակից են ուսումնական հաստատությունների համար։
Ըստ նախարարի՝ եթե կառավարությունը համոզվի, որ հարկային արտոնությունների ընդլայնումը հարկերից խուսափելու սողանցք չի դառնա, այդ մեխանիզմը կարող է տարածվել նաև այլ ոչ առևտրային հաստատությունների վրա՝ մշակութային, մարզական և այլն: