https://arm.sputniknews.ru/20250926/papvojany-parzabanel-e-te-erb-verjnakanapes-klutsvi-hajkakan-kvonjaki-tarancman-harcy-93935965.html
Պապոյանը պարզաբանել է, թե երբ վերջնականապես կլուծվի հայկական կոնյակի տարանցման հարցը
Պապոյանը պարզաբանել է, թե երբ վերջնականապես կլուծվի հայկական կոնյակի տարանցման հարցը
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանի խոսքով` ներկայումս մասնագետները համապատասխան պատրաստություն են անցնում լիցենզիա ստանալու համար: 26.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-26T15:19+0400
2025-09-26T15:19+0400
2025-09-26T15:19+0400
գարիկ պապոյան
կոնյակ
լաբորատորիա
իզոտոպային լաբորատորիա
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93930244_0:84:1600:984_1920x0_80_0_0_b031917ebb60cf12e22fd95b261ad8d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախատեսվում է գործարկել սեփական իզոտոպային լաբորատորիա, որը կզբաղվի հայկական կոնյակի՝ ստանդարտներին համապատասխանության ստուգմամբ: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նշենք, որ ամռանը խնդիրներ էին առաջացել վրացական տարածքով ռուսաստան հայկական կոնյակի մատակարարման հետ կապված։ Դրանք լուծելու համար Պապոյանը մեկնել էր Թբիլիսի, որտեղ վրացի գործընկերների հետ քննարկել էր վերահսկողական ընթացակարգերի արագացման հնարավորությունը։ Պապոյանի խոսքով՝ իզոտոպային լաբորատորիայի ստեղծումը թույլ կտա բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցկացնել անմիջապես Հայաստանում, առանց վրացական սերտիֆիկացման կենտրոններ դիմելու։«Կստուգի և կասի՝ դա խաղողի սպիրտից է, թե այլ սպիրտից։ Նախնական տվյալներով` կունենանք հունվար կամ փետրվար ամիսներին, որից հետո արդեն այն փորձաքննությունները, որ, օրինակ` անցկացվում էին Վրաստանում, արդեն Հայաստանում կանցկացվեն։ Բնականաբար, արտահանումը կապահովենք»,– ասաց Պապոյանը։Գևորգ Պապոյանի խոսքով` ներկայումս մասնագետները համապատասխան պատրաստություն են անցնում լիցենզիա ստանալու համար։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93930244_89:0:1512:1067_1920x0_80_0_0_227e5af4ff7adbeb822d21a9f25f2a1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարիկ պապոյան, կոնյակ, լաբորատորիա, իզոտոպային լաբորատորիա, վրաստանի հանրապետություն
գարիկ պապոյան, կոնյակ, լաբորատորիա, իզոտոպային լաբորատորիա, վրաստանի հանրապետություն
Պապոյանը պարզաբանել է, թե երբ վերջնականապես կլուծվի հայկական կոնյակի տարանցման հարցը
Գևորգ Պապոյանի խոսքով` ներկայումս մասնագետները համապատասխան պատրաստություն են անցնում լիցենզիա ստանալու համար:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախատեսվում է գործարկել սեփական իզոտոպային լաբորատորիա, որը կզբաղվի հայկական կոնյակի՝ ստանդարտներին համապատասխանության ստուգմամբ: Այս մասին
Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ ամռանը խնդիրներ էին առաջացել վրացական տարածքով ռուսաստան հայկական կոնյակի մատակարարման հետ կապված։ Դրանք լուծելու համար Պապոյանը մեկնել էր Թբիլիսի, որտեղ վրացի գործընկերների հետ
քննարկել էր վերահսկողական ընթացակարգերի արագացման հնարավորությունը։
«Այս պահի դրությամբ արտահանման հետ կապված խնդիրների մեծ մասը լուծված են, առանձին դժվարություններ դեռևս կան։ Հուսով ենք` դժվարությունները կհաղթահարվեն լաբորատոր կարողությունների վերջնական ձևավորման արդյունքում»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։
Պապոյանի խոսքով՝ իզոտոպային լաբորատորիայի ստեղծումը թույլ կտա բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցկացնել անմիջապես Հայաստանում, առանց վրացական սերտիֆիկացման կենտրոններ դիմելու։
«Կստուգի և կասի՝ դա խաղողի սպիրտից է, թե այլ սպիրտից։ Նախնական տվյալներով` կունենանք հունվար կամ փետրվար ամիսներին, որից հետո արդեն այն փորձաքննությունները, որ, օրինակ` անցկացվում էին Վրաստանում, արդեն Հայաստանում կանցկացվեն։ Բնականաբար, արտահանումը կապահովենք»,– ասաց Պապոյանը։
Գևորգ Պապոյանի խոսքով` ներկայումս մասնագետները համապատասխան պատրաստություն են անցնում լիցենզիա ստանալու համար։