https://arm.sputniknews.ru/20250929/ynddimutjan-hanrahavaq-qishnevum-dvodvony-hajtararel-e-ishkhanutjunnery-shut-en-urakhanum-94033504.html
Ընդդիմության հանրահավաք Քիշնևում. Դոդոնը հայտարարել է՝ իշխանությունները շուտ են ուրախանում
Ընդդիմության հանրահավաք Քիշնևում. Դոդոնը հայտարարել է՝ իշխանությունները շուտ են ուրախանում
Sputnik Արմենիա
Ընդդիմադիրները հայտարարում են իշխանության կողմից թույլ տրված բազմաթիվ ընտրակեղծիքների մասին և նշում, որ Մոլդովայի ԱԺ ընտրությունները չեն կարող օրինական... 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T14:57+0400
2025-09-29T14:57+0400
2025-09-29T14:57+0400
մոլդովա
իգոր դոդոն
ընտրություններ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94029982_196:0:1725:860_1920x0_80_0_0_22f37f1d20b003e63d96503030acd588.jpg
Մոլդովայի իշխանությունները շուտ են ուրախանում այն փաստից, թե ինչպես նրանց հաջողվեց անցկացնել խորհրդարանական ընտրությունները, երկրի ժողովուրդը դժգոհ է և չի վախենում, Քիշնևի կենտրոնում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդներից մեկը՝ նախկին նախագահ Իգոր Դոդոնը։Նախագահ Մայա Սանդուի իշխող «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունը նախնական տվյալներով 9 տեղ է կորցրել և 54 պատգամավորական մանդատ ստացել, ընդդիմությունը` 47:Միևնույն ժամանակ իշխող կուսակցության հաղթանակը ձեռք է բերվել արտասահմանյան ընտրատեղամասերում տեղի ունեցած քվեարկության հաշվին։Ընդդիմությունը մեղադրում է Սանդուին նրանում, որ մի քանի տարի շարունակ տարբեր միջոցներ են կիրառվել, որպեսզի ընդդիմությանը թույլ չտան իշխանության գալ. գործի են դրվել սպառնալիքներ, շանտաժ, խուզարկություններ, ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններ (կալանավորվել է այդ թվում՝ Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը): Քվեարկության նախօրեին էլ ԿԸՀ–ն խորհրդարանական ընտրություններից հեռացրեց «Մոլդովայի սիրտ» ընդդիմադիր կուսակցությանը, որը «Հայրենասիրական դաշինքի» մաս է կազմում:Նա կոչ է արել ցույցի բոլոր մասնակիցներին զգույշ լինել և չտրվել սադրանքներին։Մոլդովայի իշխանությունները ավանդաբար Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) բնակիչների համար ընտրատեղամասեր են բացում Դնեստրի աջ ափին։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մերձդնեստրի բնակիչների համար բացվել է 12 ընտրատեղամաս, ինչը նախորդ անգամվա համեմատ քիչ է երեք անգամ։ Մերձդնեստրում բնակվող 270 000 մոլդովացիներից ընտրատեղամասեր է հաջողվել հասնել միայն մոտ 12 000-ին, այդ թվում ռումբի մասին հաղորդումների ֆոնին կամուրջը փակելու պատճառով։
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Протесты сторонников Патриотического блока в Кишиневе
Sputnik Արմենիա
Экс-президент Молдавии, один из лидеров Патриотического блока Игорь Додон заявил на митинге в Кишиневе, что власть рано радуется, народ недоволен и не боится: "победа будет за нами". При этом политик отметил в ходе протестов , что действующие власти Молдавии напугали людей, поэтому некоторые из них не пошли на выборы, но "многие ненавидят ПДС".
Кадры с этих протестов – на видео корреспондента РИА Новости.
2025-09-29T14:57+0400
true
PT0M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94029982_451:0:1598:860_1920x0_80_0_0_6d0b40eb864c7c10cba4f5f6f4986063.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, իգոր դոդոն, ընտրություններ, բողոքի ակցիա, видео
մոլդովա, իգոր դոդոն, ընտրություններ, բողոքի ակցիա, видео
Ընդդիմության հանրահավաք Քիշնևում. Դոդոնը հայտարարել է՝ իշխանությունները շուտ են ուրախանում
Ընդդիմադիրները հայտարարում են իշխանության կողմից թույլ տրված բազմաթիվ ընտրակեղծիքների մասին և նշում, որ Մոլդովայի ԱԺ ընտրությունները չեն կարող օրինական համարվել, քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և դատարանները չեն ուսումնասիրել բոլոր թեկնածուների բողոքները։
Մոլդովայի իշխանությունները շուտ են ուրախանում այն փաստից, թե ինչպես նրանց հաջողվեց անցկացնել խորհրդարանական ընտրությունները, երկրի ժողովուրդը դժգոհ է և չի վախենում, Քիշնևի կենտրոնում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդներից մեկը՝ նախկին նախագահ Իգոր Դոդոնը։
«Հայրենասիրական դաշինքը» այսօր հանրահավաք է անցկացնում Մոլդովայի խորհրդարանի առջև՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դժգոհությունը հայտնելու համար։ Սեպտեմբերի 28-ին Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, պատգամավորներն ընտրվեցին չորս տարի ժամկետով։ Ընտրատեղամասերի քվեաթերթիկների 99.91%-ի մշակումից հետո խորհրդարան է անցնում հինգ քաղաքական ուժ։
Նախագահ Մայա Սանդուի իշխող «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունը նախնական տվյալներով 9 տեղ է կորցրել և 54 պատգամավորական մանդատ ստացել, ընդդիմությունը` 47:
Միևնույն ժամանակ իշխող կուսակցության հաղթանակը ձեռք է բերվել արտասահմանյան ընտրատեղամասերում տեղի ունեցած քվեարկության հաշվին։
Ընդդիմությունը մեղադրում է Սանդուին նրանում, որ մի քանի տարի շարունակ տարբեր միջոցներ են կիրառվել, որպեսզի ընդդիմությանը թույլ չտան իշխանության գալ. գործի են դրվել սպառնալիքներ, շանտաժ, խուզարկություններ, ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններ (կալանավորվել է այդ թվում՝ Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը): Քվեարկության նախօրեին էլ ԿԸՀ–ն խորհրդարանական ընտրություններից հեռացրեց «Մոլդովայի սիրտ» ընդդիմադիր կուսակցությանը, որը «Հայրենասիրական դաշինքի» մաս է կազմում:
«Կրկին սփյուռքի միջոցով արեցին հնարավորը, որպեսզի Սանդուն և «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը մնան իշխանության գլխում: Չի կարելի ժողովրդին «անասուն» համարել. դա չի անցնի, շուտ եք ուրախանում, չեք հասկանում, թե ուր եք մտնում։ Նույնիսկ եթե մեզ ճնշեք, դա ձեզ չի փրկի, ժողովուրդը դժգոհ է, ժողովուրդը չի վախենում ձեզնից, ժողովուրդն ատում է ձեզ», – հայտարարել է Դոդոնը։
Նա կոչ է արել ցույցի բոլոր մասնակիցներին զգույշ լինել և չտրվել սադրանքներին։
Մոլդովայի իշխանությունները ավանդաբար Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) բնակիչների համար ընտրատեղամասեր են բացում Դնեստրի աջ ափին։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մերձդնեստրի բնակիչների համար բացվել է 12 ընտրատեղամաս, ինչը նախորդ անգամվա համեմատ քիչ է երեք անգամ։ Մերձդնեստրում բնակվող 270 000 մոլդովացիներից ընտրատեղամասեր է հաջողվել հասնել միայն մոտ 12 000-ին, այդ թվում ռումբի մասին հաղորդումների ֆոնին կամուրջը փակելու պատճառով։