https://arm.sputniknews.ru/20250929/kvonkret-handznararutjun-e-pashtpany-miqajel-srbazani-hnaravvor-patzhi-masin-94043710.html
Կոնկրետ հանձնարարություն է․ պաշտպանը՝ Միքայել սրբազանի հնարավոր պատժի մասին
Կոնկրետ հանձնարարություն է․ պաշտպանը՝ Միքայել սրբազանի հնարավոր պատժի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանը կարծում է, որ դատարանը կոմպրոմատի կամ ինչ-որ այլ պատճառով վախեցած է այս իշխանությունից։ 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T17:27+0400
2025-09-29T17:27+0400
2025-09-29T18:14+0400
դատախազ
երեմ սարգսյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035911_0:84:1600:984_1920x0_80_0_0_8541fb8fda548552ec49e04edbc15d9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Մեր երկրում բացառիկ բան է տեղի ունենում․ առաջին անգամ միջին ծանրության հանցանքի հոդվածով անձին ազատազրկելու միջնորդություն է ներկայացվում, մինչդեռ նույն հոդվածը 5 տարբեր տեսակի պատիժներ է նախատեսում, այդ թվում՝ տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում և այլն։ Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լրացուցիչ դատալսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։Նրա խոսքով՝ այն դեպքում, երբ դատախազը կարող էր այլ պատժատեսակ միջնորդել, միանգամից միջնորդություն է ներկայացվում նրան ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։Մյուս պաշտպան Արա Զոհրաբյանի համար ևս ակնհայտ է, որ դատարանը կաշկանդված է։«Ակնհայտ է, որ այս դատարանն ինչ-որ կոմպրոմատի կամ այլ պատճառով վախեցած է իշխանությունից և անելու է այն, ինչ անում է։ Այսինքն՝ կալանք է սահմանել, երբ Միքայել սրբազանին կալանք չէր հասնում, բնականաբար, իր գործողությունները տանում են նրան, որ նա տանելու է ազատազրկման, որովհետև քաղաքական հաշվարկի տեսակետից Միքայել սրբազանը նրանց խանգարում է»,- ասաց մյուս պաշտպան Արա Զոհրաբյանը։Հավելեց՝ անկախ նրանից, թե դատարանն ինչ դատավճիռ կկայացնի, քանի որ արդեն կա մեղադրական վերդիկտ, որով սրբազանին մեղադրյալ են ճանաչել, ինչը հակասում է ճշմարտությանը։ Պաշտպանական թիմը բողոքարկելու է այն։Պաշտպանները շեշտեցին՝ դատավճռից հետո պատրաստվում են նաև որոշակի գործընթաց իրականացնել դատավոր Արմինե Մելիքսեթյանի դեմ։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։Հավելենք, որ դատախազը միջնորդել է Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035911_89:0:1512:1067_1920x0_80_0_0_947922a6fba2e028847ca3caae40d17e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, երեմ սարգսյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ
դատախազ, երեմ սարգսյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ
Կոնկրետ հանձնարարություն է․ պաշտպանը՝ Միքայել սրբազանի հնարավոր պատժի մասին
17:27 29.09.2025 (Թարմացված է: 18:14 29.09.2025) Պաշտպանը կարծում է, որ դատարանը կոմպրոմատի կամ ինչ-որ այլ պատճառով վախեցած է այս իշխանությունից։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Մեր երկրում բացառիկ բան է տեղի ունենում․ առաջին անգամ միջին ծանրության հանցանքի հոդվածով անձին ազատազրկելու միջնորդություն է ներկայացվում, մինչդեռ նույն հոդվածը 5 տարբեր տեսակի պատիժներ է նախատեսում, այդ թվում՝ տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում և այլն։ Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լրացուցիչ դատալսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այն դեպքում, երբ դատախազը կարող էր այլ պատժատեսակ միջնորդել, միանգամից միջնորդություն է ներկայացվում նրան ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
«Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման շարունակություն է, սա կոնկրետ հանձնարարություն է, հակառակ դեպքում բացառվում է, որ որևէ այլ գործով դատախազը գար ու նման միջնորդություն ներկայացներ»,- ասաց Սարգսյանը։
Մյուս պաշտպան Արա Զոհրաբյանի համար ևս ակնհայտ է, որ դատարանը կաշկանդված է։
«Ակնհայտ է, որ այս դատարանն ինչ-որ կոմպրոմատի կամ այլ պատճառով վախեցած է իշխանությունից և անելու է այն, ինչ անում է։ Այսինքն՝ կալանք է սահմանել, երբ Միքայել սրբազանին կալանք չէր հասնում, բնականաբար, իր գործողությունները տանում են նրան, որ նա տանելու է ազատազրկման, որովհետև քաղաքական հաշվարկի տեսակետից Միքայել սրբազանը նրանց խանգարում է»,- ասաց մյուս պաշտպան Արա Զոհրաբյանը։
Հավելեց՝ անկախ նրանից, թե դատարանն ինչ դատավճիռ կկայացնի, քանի որ արդեն կա մեղադրական վերդիկտ, որով սրբազանին մեղադրյալ են ճանաչել, ինչը հակասում է ճշմարտությանը։ Պաշտպանական թիմը բողոքարկելու է այն։
Պաշտպանները շեշտեցին՝ դատավճռից հետո պատրաստվում են նաև որոշակի գործընթաց իրականացնել դատավոր Արմինե Մելիքսեթյանի դեմ։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։