00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերգիևը հանդես կգա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՎալերի Գերգիևը
Վալերի Գերգիևը  - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2025
Բաժանորդագրվել
Գերգիևը վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 16 տարի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևը հանդես կգա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Այս մասին հայտնում է ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը բացառիկ համերգով կշնորհավորի աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն իր գեղարվեստական ղեկավարի՝ լեգենդար դիրիժոր Վարելի Գերիգիևի ղեկավարությամբ: Իսկ հաջորդ օրը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին հանդես կգա իր երբեմնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վարելի Գերիգիևի ղեկավարությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Աշխարհի երաժշտական մայրաքաղաքներին հատուկ այս բարձրակարգ համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հոկտեմբերի 1-ին կկայանա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, կհնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը, վիրտուոզ ջութակահար Պավել Միլյուկովի կատարմամբ, և Մալերի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ սոպրանո Աննա Դենիսովայի մասնակցությամբ:
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» և Ռավելի «Բոլերո»-ն:
Վալերի Գերգիևը, որը մեր օրերի ամենահայտնի դիրիժորներից է, անքակտելի կապերով կապված է Հայաստանի հետ: Ի թիվս աշխարհի տարբեր երկրներից ստացած բազում պարգևների ու ամենաբարձր կոչումների, Գերգիևը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար (2009): Գերիևի կարիերայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է առաջին երաժշտախումբը, որի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է նշանակվել մաեստրոն և ղեկավարել է 1981-1985թթ.: Իսկ նվագախմբի պատմության մեջ նա դեռևս միակ ոչ հայազգի ղեկավար է:
Հայաստանյան տարիներին, ի թիվս եվրոպական ու ռուսական դասականների, Գերգիևը հաճախ է ղեկավարել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Խաչատրյան, Սպենդիարյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան, Տերտերյան, Խաղողագործյան: Ելույթներ է ունեցել հայ ականավոր մենակատարներ Ռուբեն Ահարոնյանի, Սվետլանա Նավասարդյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց հետ: Անգամ Մարիինյան թատրոնի ղեկավար լինելու ժամանակ իր համագործակցությունը շարունակվել է այնպիսի հայ արտիստների հետ, ինչպիսիք են Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորյանը, Գևորգ Հակոբյանը, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ ուրիշներ:
Գերգիևը վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 16 տարի առաջ։
Լրահոս
0