https://arm.sputniknews.ru/20250929/erevanum-gripi-dem-patvastvelu-shrjik-kentrvonner-kgvortsen-94025326.html
Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն
Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն
Sputnik Արմենիա
Հանրապետությունում բաշխված պատվաստանյութերի 20 տոկոսն արդեն ծախսվել է։ 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T12:37+0400
2025-09-29T12:37+0400
2025-09-29T12:39+0400
հայաստան
երևան
գրիպ
պատվաստում
պատվաստանյութ
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2234/66/22346699_0:164:3349:2048_1920x0_80_0_0_04277314d278c35df840884b2e845644.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի առաջին շաբաթվանից Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Զարուհի ԳրիգորյանըԻմունականխարգելման վարչության պետը հիշեցրեց, որ սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է տարվա 40-րդ շաբաթվա ընթացքում։ Գրիգորյանի խոսքով՝ նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության 1.4 անգամ աճ կա, սակայն նախորդ տարվա համեմատ՝ 1.1 անգամ նվազում է արձանագրվել, նվազում կա նաև հոսպիտալացման դեպքերի հետ կապված։ Հիվանդացածների 78 տոկոսը, նրա խոսքով, մինչև 18 տարեկան անձինք են, հոսպիտալացվածների 90 տոկոսն էլ մինչև 18 տարեկան անձինք են։ՀՎԿԱԿ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ հանրապետությունում արդեն 2-3 շաբաթ է՝ մեկնարկել է պատվաստումների գործընթացը։9 ամսում շների կծելու 7239 դեպք. ի՞նչ կտա ոլորտը կարգավորող նոր օրենքը«Խմբաքանակը համապատասխանում է հանրապետության պահանջարկին, և համակարգն ունի բավարար քանակություն, որպեսզի ապահովի աճող պահանջարկը։ Յուրաքանչյուր տարի մոտավորապես 200 հազար դեղաչափ գրիպի դեմ պատվաստումներ են իրականացվում, ու այդ միտումն ակտիվանում է. այս տարի էլ հետաքրքրվածություն կա»,- ասաց նա։Սվետլանա Գրիգորյանը հավելեց, որ հանրապետությունում բաշխված պատվաստանյութերի 20 տոկոսն արդեն ծախսվել է։ Նա վստահեցրեց, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարելի է համատեղել այլ պլանավորված պատվաստումների հետ, իսկ հետպատվաստումային դրսևորումները նույնն են, ինչը մյուս պատվաստումների դեպքում. արտառոց ոչինչ չկա։Զարուհի Գրիգորյանն էլ ընդգծեց՝ գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրացիները, այսինքն՝ քաղաքացիությունը կամ գրանցումը կարևոր չէ։COVID -19-ը կայուն է, գրիպ չկա․ ԱՆ-ն՝ Հայաստանում ընթացիկ համաճարակային իրավիճակի մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2234/66/22346699_340:0:3071:2048_1920x0_80_0_0_44c1c680dcfd61adf0cfe483fd8852bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, գրիպ, պատվաստում, պատվաստանյութ, հիվանդություն
հայաստան, երևան, գրիպ, պատվաստում, պատվաստանյութ, հիվանդություն
Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն
12:37 29.09.2025 (Թարմացված է: 12:39 29.09.2025) Հանրապետությունում բաշխված պատվաստանյութերի 20 տոկոսն արդեն ծախսվել է։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի առաջին շաբաթվանից Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Զարուհի Գրիգորյանը
«Պլանավորվում է, որ առաջիկա 2 ամսում մեկը Կենտրոն վարչական շրջանում տեղակայված կլինի, իսկ մյուսը կշրջի Երևանի վարչական մյուս շրջաններով»,- ասաց նա։
Իմունականխարգելման վարչության պետը հիշեցրեց, որ սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է տարվա 40-րդ շաբաթվա ընթացքում։ Գրիգորյանի խոսքով՝ նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության 1.4 անգամ աճ կա, սակայն նախորդ տարվա համեմատ՝ 1.1 անգամ նվազում է արձանագրվել, նվազում կա նաև հոսպիտալացման դեպքերի հետ կապված։ Հիվանդացածների 78 տոկոսը, նրա խոսքով, մինչև 18 տարեկան անձինք են, հոսպիտալացվածների 90 տոկոսն էլ մինչև 18 տարեկան անձինք են։
ՀՎԿԱԿ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ հանրապետությունում արդեն 2-3 շաբաթ է՝ մեկնարկել է պատվաստումների գործընթացը։
«Խմբաքանակը համապատասխանում է հանրապետության պահանջարկին, և համակարգն ունի բավարար քանակություն, որպեսզի ապահովի աճող պահանջարկը։ Յուրաքանչյուր տարի մոտավորապես 200 հազար դեղաչափ գրիպի դեմ պատվաստումներ են իրականացվում, ու այդ միտումն ակտիվանում է. այս տարի էլ հետաքրքրվածություն կա»,- ասաց նա։
Սվետլանա Գրիգորյանը հավելեց, որ հանրապետությունում բաշխված պատվաստանյութերի 20 տոկոսն արդեն ծախսվել է։ Նա վստահեցրեց, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարելի է համատեղել այլ պլանավորված պատվաստումների հետ, իսկ հետպատվաստումային դրսևորումները նույնն են, ինչը մյուս պատվաստումների դեպքում. արտառոց ոչինչ չկա։
«Պատվաստանյութն առաջնային տրամադրվում է ռիսկի խմբերին` 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, հղիներ, 65 տարեկանից բարձր անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներ և աշխատակիցներ, զորակոչի ենթակա անձինք և բուժաշխատողներ»,- նշեց նա։
Զարուհի Գրիգորյանն էլ ընդգծեց՝ գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրացիները, այսինքն՝ քաղաքացիությունը կամ գրանցումը կարևոր չէ։