00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն կարող է անվտանգության շուրջ պայմանավորվել ԱՄՆ-ի հետ. Քեոսայանի վերջին հարցազրույցը

© Sputnik / Максим БлиновՏիգրան Քեոսայանը
Տիգրան Քեոսայանը  - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2025
Տիգրան Քեոսայանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռեժիսորը նշել էր, որ այն ամենը, ինչ կա իր մեջ, ծնողներից է փոխանցվել։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված վերջին հարցազրույցում հայտարարել է, որ գլոբալ անվտանգության բանալին Ռուսաստանը տեսնում է նախևառաջ ԱՄՆ-ի հետ բանակցություններում: Նա համոզված էր, որ ստեղծված ճգնաժամն անխուսափելիորեն պետք է ավարտվի դիվանագիտական երկխոսությամբ։
Քեոսայանը մեջբերել Է նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը՝ հիշեցնելով նրա պատասխանը Մարգարիտա Սիմոնյանի՝ հատուկ ռազմական գործողություն սկսելու պատճառների մասին հարցին:
«Վլադիմիր Վլադիմիրովիչն այսպես է ձևակերպել. խնդիրը տարածքների մեջ չէ, այլ անվտանգության»,- ընդգծել է ռեժիսորը:
Քեոսայանը նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքում մեծամտությամբ վարակված մարդկանց սերունդ է ձևավորվել: Նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ Ռուսաստանն ի վիճակի է 16 անգամ անընդմեջ ոչնչացնել Երկիր մոլորակը, քանի որ նրանց գլխում իննսունմեկն է, երբ ամեն ինչ հանձնվել է:
«Բայց ժամանակները փոխվել են, մենք ենք փոխվել, ղեկավարությունն է փոխվել, վեկտորն է փոխվել, շարժումն է փոխվել, իսկ ահա Արևմուտքում ուղեղները չեն փոխվել»,- ասել է նա:
Խոսելով իր հոր ՝ խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ Էդմոնդ Քեոսայանի մասին՝ նա նշել է, որ հայրը երբևէ չէր ընդունում, թե աշխատում է «արյունոտ ռեժիմի» համար, այս գաղափարը պարտադրվել էր Արևմուտքից ԽՍՀՄ փլուզումից հետո։
Քեոսայանը պարզաբանել է, որ հայրը չէր ընդունել նոր իրողությունները։
«Հայրիկը ոչ միայն չի համարել, որ ինքը վատ է ապրել կամ սխալ է ապրել, նա շատ է սիրել երկիրն ու հայրենիքը։ Եվ այն ամենը, ինչ կա իմ մեջ, դա ծնողներիցս է»,- ասել է Քեոսայանը։
Ռեժիսորը հստակեցրել է, որ իր իսկ դիրքորոշմամբ հետևել է հոր պատգամներին։
Սեպտեմբերի 26-ին հայտնել էինք, որ 59 տարեկանում կյանքից հեռացել է Տիգրան Քեոսայանը։ Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ նա կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեոսայանը հիվանդանոց է տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ
Քեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։
Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։
Լրահոս
0