https://arm.sputniknews.ru/20250928/merdzavanum-spanutjan-gvortsvov-dzerbakalvatsneric-meky-kalanavvorvel-e-93994225.html
Մերձավանում սպանության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է
Մերձավանում սպանության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է
Sputnik Արմենիա
Երկրորդ անձին՝ սպանություն կատարողին, կալանավորելու միջնորդությունը շուտով կներկայացվի դատարան։ 28.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-28T10:41+0400
2025-09-28T10:41+0400
2025-09-28T10:43+0400
սպանություն
փարաքար
մերձավան
կալանք
վալոդյա գրիգորյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24840465_0:245:2771:1803_1920x0_80_0_0_ac9e6658e50922a336b86e75c43d3eab.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Մերձավանում սպանության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Իսկ արդեն երեկ երեկոյան գործով երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանական ցուցմունք է տվել և նշել, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ գործով առաջին ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Երկրորդ անձին՝ սպանություն կատարողին, կալանավորելու միջնորդությունը շուտով կներկայացվի դատարան։ՔԿ-ն նաև որոշ մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած սպանության և դրա բացահայտման վերաբերյալ։Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 27–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։Հավելենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը:
փարաքար
մերձավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24840465_19:0:2750:2048_1920x0_80_0_0_5f13e8ee5cd48d067a2fbe95430afc6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, փարաքար, մերձավան, կալանք, վալոդյա գրիգորյան, հհ քննչական կոմիտե
սպանություն, փարաքար, մերձավան, կալանք, վալոդյա գրիգորյան, հհ քննչական կոմիտե
Մերձավանում սպանության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է
10:41 28.09.2025 (Թարմացված է: 10:43 28.09.2025) Երկրորդ անձին՝ սպանություն կատարողին, կալանավորելու միջնորդությունը շուտով կներկայացվի դատարան։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Մերձավանում սպանության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորված է։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Իսկ արդեն երեկ երեկոյան գործով երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանական ցուցմունք է տվել և նշել, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
ՔԿ-ից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ գործով առաջին ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Երկրորդ անձին՝ սպանություն կատարողին, կալանավորելու միջնորդությունը շուտով կներկայացվի դատարան։
ՔԿ-ն նաև որոշ մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած սպանության և դրա բացահայտման վերաբերյալ։
Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարող անձին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, որը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին: Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը։
Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով
սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 27–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։
Հավելենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին
ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: