00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաքս գյուղում 39-ամյա տղամարդու սպանության պատճառը շանը հայհոյելն է եղել

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ
Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2025
Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սպանություն կատարած անձը նախկինում մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, նրա տուն ստուգայցեր են արվել, սակայն զենք չի հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Արմավիրի մարզի Արաքս գյուղում նախօրեին կատարված սպանության պատճառ է դարձել շանը հայհոյելը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի ընթացքում 39-ամյա Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել։
«Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արաքսի 33-ամյա բնակչին, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխվել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա խողովակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում են ոստիկանությունից։
Նշվում է նաև, որ 33-ամյա տղամարդը նախկինում ևս իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել։ Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 30-ին կրկին Արաքս գյուղում վիճաբանության ընթացքում ինքնաձիգով կրակոցներ էր արձակել։ Նա ձերբակալվել էր, խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել, և գործն ուղարկվել է դատարան։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Մեկ այլ գործով էլ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ, ինչը առգրավվել է, դարձել է քննության առարկա։ 2024 թվականի օգոստոսի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա կողմից գազային ատրճանակ ապօրինի կրելու դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետները անցնելու հիմքով, իսկ խուլիգանության դրվագով դատաքննությունը դեռևս ընթացքում է։
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ նշված անձն այլ հանցավոր արարքներ կատարելու համար նախկինում ևս դատապարտվել է։ Նրա՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ապօրինի զենք զինամթերք պահելու վերաբերյալ, որի շրջանակներում ստուգայցեր են կատարվել, սակայն նրա տանը զենք չի հայտնաբերվել։
Սեպտեմբերի 27-ին հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում ժամը 19:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել, մարդ է սպանվել։ Կրակոցների հետևանքով սպանված 39-ամյա Մասիս Ասատրյանն ամուսնացած էր, ունի երեք երեխա՝ մեկ տղա և երկու աղջիկ:
Հիշեցնեք` այս տարի սա արդեն 3–րդ դեպքն է Արմավիրի մարզում։ Փետրվարին Արմավիր մարզի Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի հորաքրոջ տղան` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։
Օրեր առաջ` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան էլ Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։
Լրահոս
0