00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքական ուժերը դատապարտել են Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը

© Sputnik / Aram NersesyanՄերձավանն այսօր
Մերձավանն այսօր - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2025
Մերձավանն այսօր
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր ուժերը նկատել են, որ տեղի ունեցածն իրավապահ մարմինների կողմից իրենց անմիջական գործառույթները չկատարելու հետևանք է։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ընդդիմադիր և իշխանական ուժերը քննադատել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը։
Ավելի վաղ հատնել էինք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը,, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ընդդիմադիր և իշխանական ուժերն այս համատեքստում էլ են միմյանց մեղադրել։ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ իշխող թիմի ու իր ղեկավարի ամենօրյա ռեժիմով հանրությանն ուղղվող մաղձը, ատելությունն ու թշնամությունը նույն ձևով էլ արտացոլվում է ներհասարակական-քաղաքական մակարդակում:
«Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելն ու դրանք սպասարկելը, ինչը բացի նրանից, որ ապօրինի բնույթ է կրում, նաև հնարավորություն չի տալիս կենտրոնանալու այդ համակարգի իրական գործառույթների վրա»,–գրել է Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանը նշել է, թե այս իշխանության համար մարդկային կյանքն արժեք չունի և ամեն ինչ բխում է մեկ անձի քաղաքական և անձնական ձգտումներից։
Քաղաքացիական պայմանագրից, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո, արձագանքել են նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բոլորը հույս են հայտնել, որ իրավապահներն արագ կբացահայտեն սպանությունը, սակայն Ալեն Սիմոնյանը նաև ընդդիմադիր ուժերի հայտարարություններին է անդրադարձել։
«Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեր հետ միասին»,– նշել է Սիմոնյանը։
Խորհրդարանական 2–րդ ուժի` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ կարծում է, որ Փարաքարում տեղի ունեցածն իշխանությունների կողմից զրույցների ձայնագրությունների մոնտաժման, 18-ամյա երիտասարդների ձերբակալման, Վեհարանը մտնելու և բարերարից վրեժ լուծելու վրա կենտրոնանալու արդյունք է՝ իրական հանցագործությունները բացահայտելու փոխարեն։
«Ու սա պարզ բացթողում չէ, սա փաստացի հանցակցություն է երկրում տեղի ունեցող հանցագործություններին»,– նշել է Քրիստինե Վարդանյանը։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն արձանագրել է, որ ՀՀ–ում նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։
«Հաշվի առնելով հրապարակումներն այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ՝ իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է»,– նշել է Արման Թաթոյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ իրավապահ մարմինների դերը ոչ միայն սպանությունները բացահայտելն է, այլև հանցագործությունները կանխելը։ Նրա խոսքով՝ պետք է բացահայտվեն ոչ միայն հանցագործության կատարողները, այլև հանցագործության դրդապատճառները։
Արձագանքել է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` նշելով, թե Փաշինյանի հայտարարած «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։
Հավելենք, որ Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա, Կարեն Աբրահամյանը՝ երկու։
Ըստ ՆԳՆ-ի մամուլի խոսնակի՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել և հեռացել:
Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Վալոդյա Գրիգորյանը գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, սպանողը չի հայտնաբերվել. քննիչ
Լրահոս
0