00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան դեպքերի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ

Բաժանորդագրվել
Նարեկ Սարգսյանի խոսքով` սպանության դեպքով մի շարք այլ բացահայտված հանգամանքներ կան, որոնք, քննության շահերից ելնելով, դեռևս չեն բարձրաձայնվում։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` հերքելով սպանության քաղաքական վարկածը։
Նշենք, որ այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի հորաքրոջ տղան` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
«Ըստ քննության արդյունքների` միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ, դրա հետևանքով ծեծկռուքը շարունակվել է։ Հնչել են նաև կրակոցներ և ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել»,–փետրվարին տեղի ունեցած դեպքի մասին պատմեց ՀՀ ՆԳՆ խոսնակը` նշելով, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունն ըստ էության փետրվարյան իրադարձությունների շարունակություն է` միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ։
Նարեկ սարգսյանը չհամաձայնեց տեսակետի հետ, թե Մերձավանում սպանությունները շարունակվում են ոստիկանության բացթողումների հետևանքով։
Ըստ նրա` փետրվարյան իրադարձություններից հետո ամիսներ շարունակ տարբեր հատվածներում եղել են ոստիկանական հենակետեր, տարվել են բացատրական աշխատանքներ։
«Տասնյակ անգամներից ավելի ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ-որ հատվածում պետք է հավաքվեն, միջանձնային հարցերի շուրջ ինչ-որ պարզաբանումներ անեն։ Տեղում գնացել են, եղել են դեպքեր, որ տեղում են հայտնաբերվել ու ներկայացվել բաժին, եղել են դեպքեր, որ իրենք չեն հասցրել հասնել իրենց նշված վայրը»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Ախտոյանների ընտանիքը հայտնի է քրեական գործերով, ինչու աշխատանքներ չեն տարվել ապօրինի զենք հայտնաբերելու ուղղությամբ, Սարգսյանն արձագանքեց. «Մի քանի անգամ ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով բերվել են ոստիկանություն, իմ տեղեկություններով` ոչինչ չի հայտնաբերվել»։
Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված, կատարվում է խուզարկություն
ՆԳՆ խոսնակը վստահեցրեց, որ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության դեպքով մի շարք այլ բացահայտված հանգամանքներ կան, որոնք, քննության շահերից ելնելով, դեռևս չեն բարձրաձայնվում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հավելենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը:
Լրահոս
0