00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնյան փաստաթղթերում կան անհասկանալի պահեր, որոնք դեռ չեն քննարկվել․ Իրանի դեսպան

© Photo : press office of the Ministry of Territorial Administration and Infrastructure of ArmeniaՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի
ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Բաժանորդագրվել
Ըստ դեսպանի՝ ինչպես Նախիջևանը կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, այնպես էլ Հայաստանը կարող է Երասխի և Ջուլֆայի միջոցով Իրանի հետ կապվել։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Վաշինգտոնյան փաստաթղթերում կան անհասկանալի պահեր, որոնք դեռ չեն քննարկվել։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կային անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և շփումների ընթացքում այդ անհասկանալի պահերը վերացել են։ Կան որոշ անհասականալի պահեր, որոնց շուրջ քննարկումներ դեռ տեղի չեն ունեցել»,- ասաց դեսպանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը բազմիցս հստակ հայտարարել է, որ որևէ քայլ չի ձեռնարկի, որը չի բխի 2 երկրների շահերից։ Իրանցի դիվանագետը շեշտեց, որ երկու երկրների ղեկավարները սերտ կապի մեջ են և իշխանությունների մեջ կա ընդհանուր փոխըմբռնում։
Միրզոյանը դեսպան Սոբհանիին Բարեկամության շքանշան է հանձնել. նա ավարտում է աշխատանքը ՀՀ-ում
Դեսպանն ընդգծեց, որ Իրանը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում հռչակված են 5 սկզբունքներ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անձեռնմխելիություն։ Դեսպանի խոսքով՝ ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում խոսվում է այս սկզբունքներից հատկապես մեկի մասին՝ փոխադարձություն։
«Եթե հարցը դիտարկենք փոխադարձության սկզբունքի հիման վրա, որ Նախիջևանը կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը կարող է Երասխի և Ջուլֆայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ։ Եթե Ադրբեջանի քաղաքացիները կարող են Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհով հասնել Նախիջևան, նույն իրողությունը պետք է ՀՀ քաղաքացիների համար լինի՝ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով Իրան գնա»,- ասաց դեսպանը։
Իրանցի դիվանագետը շեշտեց՝ եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից։
Դեսպանի խոսքով՝ ռիսկեր կլինեն այն ժամանակ, երբ այդ ճանապարհից ոչ բոլորը կարողանան օգտվել։
Ի՞նչն է վաշինգտոնյան պայմանավորվածություններում անհասկանալի իրանական կողմի համար․ դեսպան Սոբհանիի խոսքով՝ «ճանապարհի օպերատորի կողմից իրականացվող գործողություններն են»։
«Երբ ասում եմ՝ անհասկանալի պահեր կան, նկատի ունեմ, որ դեռևս մանրամասն ու հստակ չէ։ Խոսքս վերաբերում է այն քննարկումներին, որոնց արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը ներգրավելու է ներդրումներ։ Այստեղ դեռ հստակ չէ»,- ասաց նա՝ շեշտելով, որ երբ քննարկումների արդյունքում հստակություն լինի, հնարավոր կլինի գնահատական տալ։
Հավելեց՝ խոսքն այն մասին չէ, թե դրանք պետք է բացասական լինեն, պարզապե կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0