00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորում Ռոման Բերեզովսկու մրցաշարը կանցկացվի նոր ձևաչափով

© SputnikՌոման Բերեզովսկի
Ռոման Բերեզովսկի - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Ռոման Բերեզովսկի
Բաժանորդագրվել
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս անգամ եզրափակիչ խաղերը կկայանան սեպտեմբերի 27-28-ը Վանաձորում:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այս տարի Հայաստանում Ռոման Բերեզովսկու անվան մրցանակի ֆուտբոլային մրցաշարն անցկացվում է նոր ձևաչափով. Մրցաշարին մասնակցում են «Հայաստանի դպրոցական գավաթի» հաղթողները։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
«Առաջին երկու տարիներին մենք խաղում էինք շրջանաձև մրցակարգով։ Մեր մրցաշարին մասնակցում էին բոլոր մարզերից ավելի քան հազար հոգի։ Հիանալի է, որ մենք կարողացանք օգտագործել ՈւԵՖԱ-ի կողմից երկրի սահմանների երկայնքով կառուցված ֆուտբոլային դաշտերը իրենց նպատակային նշանակությամբ։ Այս տարի նոր մակարդակի ենք դուրս եկել. հազարավոր երեխաներ խաղում են իրենց մարզերում «Հայաստանի դպրոցական գավաթում»։ Տասը մարզերից «Գավաթի» 10 հաղթողներ անցնում են հաջորդ փուլ և արդեն խաղում են մեր մրցաշարում», – ընդգծեց Ֆեֆիլովը։
Նրա խոսքով՝ «Ռուսական տունը» հոգացել է եզրափակիչ խաղերի համար երեխաների կացության և սննդի և այլ ծախսերը։ Ամենաակտիվ մասնակիցները կմեկնեն Ռուսաստան «Ողջո՛ւյն, Ռուսաստան» նախագահական մշակութային և կրթական ծրագրի շրջանակում։ Մասնավորապես, բանակցություններ են ընթանում, որպեսզի մրցաշարի հաղթող թիմն ամբողջ կազմով մեկնի Մոսկվա կամ Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներ` մանկական առաջնության հաղթողի հետ խաղալու։ Ֆեֆիլովի խոսքով՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջ խնդիր է դրված աշխատել այս հարցի ուղղությամբ։
Վադիմ Ֆեֆիլովը
Руководитель представительства Россотрудничества в Армении Вадим Фефилов на пресс-конференции, посвященной футбольному турниру на приз Романа Березовского (26 сентября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Վադիմ Ֆեֆիլովը
Մրցաշարի մասնակիցներին աջակցելու համար Մոսկվայից Հայաստան են ժամանել երկու հայտնի ֆուտբոլիստներ՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին ավագ և «Լոկոմոտիվի» սպորտի հարցերով գլխավոր տնօրենի ներկայիս խորհրդական Դմիտրի Լոսկովը և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովհաննիսյանը, որը զբաղվում է «Լոկոմոտիվի» համար տաղանդավոր խաղացողներ գտնելով, նրանց գնահատմամբ և ներգրավմամբ։
Ինչպես նշեց Հայաստանում «Ռուսական տան» ղեկավարը, Լոսկովը և Հովհաննիսյանը վարպետության դասեր կանցկացնեն Ռոման Բերեզովսկու մրցանակի եզրափակիչ մրցաշարին մասնակցող 10 թիմերի մարզիչների համար։
Լեգենդար դարպասապահ և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին, որի անունով էլ կոչվում է մրցաշարը, հայտարարեց, որ լավագույն պատանի ֆուտբոլիստները մրցաշարի կազմակերպիչների կողմից պարգևներ կստանան, և, հնարավոր է, նրանցից մի քանիսին հետագայում հնարավորություն տրվի շարունակել ֆուտբոլային կարիերան։
«Մրցաշարին մասնակցում են տղաներ, որոնք, այսպես ասենք, մայրաքաղաքից չեն, երես տված չեն, բայց ֆիզիկապես լավ վիճակում են, և անշուշտ նրանցից ինչ–որ մեկին կհաջողվի առանձնանալ», – ասաց Բերեզովսկին։
Նշելով մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունը՝ նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին ողջ ԽՍՀՄ-ում մրցաշարեր էին անցկացվում դպրոցականների համար` «Պերեպրավան», «Յունոստը» և այլն, և դա իր արդյունքն էր տալիս։
© SputnikՍարգիս Հովհաննիսյանը
Экс-капитан сборной Армении Саркис Оганесян на пресс-конференции, посвященной футбольному турниру на приз Романа Березовского (26 сентября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Սարգիս Հովհաննիսյանը
Մեկնաբանելով հայ դարպասապահների հետ կապված քրոնիկ խնդիրը՝ նա կարծիք հայտնեց, որ հարցը հայկական յուրահատուկ մտածելակերպն է. բոլոր տղաները ցանկանում են գոլեր խփել, ոչ թե պաշտպանել դարպասը։ Թեպետ Հայաստանում կան տաղանդավոր տղաներ, և իրավիճակը վաղ թե ուշ կբարելավվի։
Իր հերթին, Հայաստանի հավաքականի մեկ այլ նախկին ավագ՝ Սարգիս Հովհաննիսյանը, նշեց, որ նման մրցաշարերը զարգացնում են պատանի մարզիկների ֆիզիկական և հոգեբանական որակները։ Նա հույս հայտնեց, որ նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ կդառնան։
Հայտնի ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Լոսկովն ընդգծեց, որ ինքը և Սարգիս Հովհաննիսյանը Հայաստան են եկել հրավերը ստանալուն պես՝ մեկ վայրկյան անգամ չվարանելով, քանի որ, իր խոսքով՝ երեխաները մեր ապագան են։
Նա ցանկանում է, որ այսօրվա պատանիները նպատակ ունենան, հասնեն դրան, իսկ մարզիչներն էլ օգնեն նրանց չշեղվել ուղուց։
© SputnikԴմիտրի Լոսկովը
Экс-футболист сборной России, экс-капитан Локомотива Дмитрий Лоськов на пресс-конференции, посвященной футбольному турниру на приз Романа Березовского (26 сентября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Դմիտրի Լոսկովը
«Սիրե՛ք ֆուտբոլը, խաղացե՛ք ֆուտբոլ, և դուք ամեն ինչ կունենաք», – եզրափակեց Լոսկովը։
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարը կազմակերպել են Հայաստանում «Ռուսական տունը», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Բարության ճանապարհ» ՀԿ-ն։ Մրցաշարն Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս անգամ եզրափակիչ խաղերը կկայանան սեպտեմբերի 27-28-ը Վանաձորում: Նախկինում այն ​​անցկացվել է Կապանում և Վայքում: Ամենաառաջին՝ փորձնական մրցաշարն անցկացվել էր Գյումրիում: Խաղերն անցկացվում են փոքրացված դաշտերում, յուրաքանչյուր թիմում հինգ խաղացող, յուրաքանչյուր խաղակեսը տևում է 20 րոպե: Եթե հաղթողը չի որոշվում հիմնական ժամանակի ընթացքում, հետխաղային 11 մետրանոցներ են կիրառվում։
Լրահոս
0