https://arm.sputniknews.ru/20250926/qnnadatelu-iravunq-chunenq-armen-babalarjany-ymbish-artur-aleqsanjani-partutjan-masin-93928919.html
Քննադատելու իրավունք չունենք. Արմեն Բաբալարյանը` ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պարտության մասին
Քննադատելու իրավունք չունենք. Արմեն Բաբալարյանը` ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պարտության մասին
Sputnik Արմենիա
Զագրեբում կայացած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը։ 26.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-26T14:20+0400
2025-09-26T14:20+0400
2025-09-26T14:20+0400
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբիշ
ըմբշամարտիկ
մեդալ
արթուր ալեքսանյան
մալխաս ամոյան
սլավիկ գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56955870_0:52:1372:825_1920x0_80_0_0_676f66b6b9473f5337a7b3e561f1b489.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, չնայած Զագրեբում կայացած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տարած պարտությանը, դեռ կասի իր խոսքը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։Բաբալարյանի խոսքով՝ Խորվաթիայում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի անհաջողության պատճառն այն էր, որ նա գոտեմարտի ընթացքում պարզապես չկարողացավ պահել բռնվածքն ու պարտվեց։Անդրադառնալով Հայաստանի հավաքականի մյուս ըմբիշների ելույթներին, Բաբալարյանը դրանք դրական գնահատեց, սակայն ընդգծեց, որ նրանք կարող էին ավելիին հասնել։ ԱԱ–ում Հայաստանը նվաճեց երեք մեդալ (մեկ ոսկի և երկու բրոնզ)։ Մարզիչը, համեմատության համար նշեց, որ Թուրքիան, որը համարվում է ըմբշամարտի երկիր, այս առաջնությունում ընդամենը մեկ մեդալ է վաստակել։«Հավաքականում հանդես եկան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ ըմբիշներ։ Մենք աշխատում ենք բավականին արդյունավետ, չնայած դեռևս շատ աշխատանք ունենք կատարելու», -ասեց Բաբալարյանը։Ասուլիսին ներկա աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ խոստովանեց, որ չէր սպասում 10։1 հաշվով հաղթել Ճապոնիայից ժամանած օլիմպիական չեմպիոնին և ուրախ է, որ հասավ դրան։«Միայն ոսկե մեդալ վաստակելու նպատակով էի մեկնել Զագրեբ, ինձ շատ լավ էի զգում, լավ մարզավիճակում էի, ու կարողացա 5 գոտեմարտերում հաղթանակ տանել», - ասեց Ամոյանը։Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն էլ նշեց, որ շատ ուրախ է իր մեդալի համար, քանի որ երկար ժամանակ մեդալ չէր նվաճել խոշոր մրցաշարում։Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երեք մեդալ՝ Մալխաս Ամոյանը դարձավ ոսկե մեդալակիր, իսկ Հրաչյա Պողոսյանն ու Սլավիկ Գալստյան բրոնզե մեդալակիրներ։ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56955870_117:0:1337:915_1920x0_80_0_0_04f661286eeee9bdbed3375905714d29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբիշ, ըմբշամարտիկ, մեդալ, արթուր ալեքսանյան, մալխաս ամոյան, սլավիկ գալստյան
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբիշ, ըմբշամարտիկ, մեդալ, արթուր ալեքսանյան, մալխաս ամոյան, սլավիկ գալստյան
Քննադատելու իրավունք չունենք. Արմեն Բաբալարյանը` ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պարտության մասին
Զագրեբում կայացած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, չնայած Զագրեբում կայացած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տարած պարտությանը, դեռ կասի իր խոսքը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
Բաբալարյանի խոսքով՝ Խորվաթիայում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի անհաջողության պատճառն այն էր, որ նա գոտեմարտի ընթացքում պարզապես չկարողացավ պահել բռնվածքն ու պարտվեց։
«Արթուր Ալեքսանյանն այնքան մեդալ է վաստակել, որ դրանք եթե գցենք ինչ որ մեկի վզին, նա կարող է չկարողանա ուղիղ կանգնել։ Սպորտում ամեն ինչ էլ պատահում է։ Արթուրը լեգենդար ըմբիշ է, ու նրան քննադատելու իրավունք չունենք։ Մեկ անգամ էլ պարտվեց, ոչինչ։ Նա դեռ իր խոսքը նորից ասելու է», - ասեց Բաբալարյանը։
Անդրադառնալով Հայաստանի հավաքականի մյուս ըմբիշների ելույթներին, Բաբալարյանը դրանք դրական գնահատեց, սակայն ընդգծեց, որ նրանք կարող էին ավելիին հասնել։ ԱԱ–ում Հայաստանը նվաճեց երեք մեդալ (մեկ ոսկի և երկու բրոնզ)։ Մարզիչը, համեմատության համար նշեց, որ Թուրքիան, որը համարվում է ըմբշամարտի երկիր, այս առաջնությունում ընդամենը մեկ մեդալ է վաստակել։
«Հավաքականում հանդես եկան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ ըմբիշներ։ Մենք աշխատում ենք բավականին արդյունավետ, չնայած դեռևս շատ աշխատանք ունենք կատարելու», -ասեց Բաբալարյանը։
Ասուլիսին ներկա աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ խոստովանեց, որ չէր սպասում 10։1 հաշվով հաղթել Ճապոնիայից ժամանած օլիմպիական չեմպիոնին և ուրախ է, որ հասավ դրան։
«Միայն ոսկե մեդալ վաստակելու նպատակով էի մեկնել Զագրեբ, ինձ շատ լավ էի զգում, լավ մարզավիճակում էի, ու կարողացա 5 գոտեմարտերում հաղթանակ տանել», - ասեց Ամոյանը։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն էլ նշեց, որ շատ ուրախ է իր մեդալի համար, քանի որ երկար ժամանակ մեդալ չէր նվաճել խոշոր մրցաշարում։
«Ճիշտ է կարող էի ավելիին հասնել, բայց բրոնզե մեդալի համար էլ ուրախ եմ։ Երկար ժամանակ չէր հաջողվում դառնալ մեդալակիր խոշոր մրցաշարերում, ինձ համար շատ կարևոր էր կանգնել պատվո պատվանդանին։ Հավատում եմ, որ մեդալ վաստակելը շարունակական է լինելու»,- ասեց Գալստյանը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երեք մեդալ՝ Մալխաս Ամոյանը դարձավ ոսկե մեդալակիր, իսկ Հրաչյա Պողոսյանն ու Սլավիկ Գալստյան բրոնզե մեդալակիրներ։ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը։