https://arm.sputniknews.ru/20250926/pashinjany-mvoskvajic-ughevvorvel-e-nju-jvorq-93919730.html
Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նյու Յորք
Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նյու Յորք
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ 26.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-26T13:09+0400
2025-09-26T13:09+0400
2025-09-26T13:25+0400
նիկոլ փաշինյան
երևան-մոսկվա
նյու յորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91322365_0:165:1600:1066_1920x0_80_0_0_436bd413c12c12e5d62416e17e1f2cdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք։ Այս մասին ՀՀ կառավարության ղեկավարը հայտնել է սոցիալական ցանցերում՝ ինքնաթիռի խցիկից տեսանյութ հրապարակելով։Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Նա ԱՄՆ–ում կգտնվի սեպտեմբերի 26–ից 27–ը։ «Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,–գրել է Բաղդասարյանը։Նշենք` ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա էր մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասինՀամաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:Հավելենք, որ սեպտեմբերի 25–ի լույս 26–ի գիշերը Կրեմլում ՀՀ վարչապետին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
երևան-մոսկվա
նյու յորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91322365_0:0:1422:1066_1920x0_80_0_0_0c0ac87efcac2e27268a16194c713c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, երևան-մոսկվա, նյու յորք
նիկոլ փաշինյան, երևան-մոսկվա, նյու յորք
Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նյու Յորք
13:09 26.09.2025 (Թարմացված է: 13:25 26.09.2025) Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք։ Այս մասին ՀՀ կառավարության ղեկավարը հայտնել է սոցիալական ցանցերում՝ ինքնաթիռի խցիկից տեսանյութ հրապարակելով։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Նա ԱՄՆ–ում կգտնվի սեպտեմբերի 26–ից 27–ը։
«Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,–գրել է Բաղդասարյանը։
Նշենք` ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա էր մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:
Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
Հավելենք, որ սեպտեմբերի 25–ի լույս 26–ի գիշերը Կրեմլում ՀՀ վարչապետին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։