00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պարապ նստելուց լավ է». ՀՀ Ազգային ժողովի դիմաց իշխանափոխության պահանջով ակցիա է

Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի խոսքով` այն ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, պետք է միավորվեն։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության` «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումներն այս պահին ուղեկցվում են փողոցային ակցիայով։
«Ո՛չ միանձնյա իշխանության հնարավորությանը» պաստառով Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն Ազգային ժողովի դիմաց են ու մեծ էկրանով հետևում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հետ կապված լսումներին։
«Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսելով իմպիչմենտի գործընթացի մասին` հայտարարեց, թե «պարապ մնալուց լավ է»։
«Ոչ մի բան չանելով ասում ենք` բերեք չանենք։ Մենք ասում ենք, որ, հարգելի՛ ընդդիմադիրներ, միավորվեք, ժողովուրդն էլ տեսնի, որ ընդդիմադիրները միավորվել են, պրոցես կա։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե իրենք ռեալ ընդդիմադիր են, պետք է միավորվեն»,– ասաց Համբարձումյանը։
Ակցիային ներկա է նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց` իմպիչմենտի օրակարգը խորհրդարանական երկրներին հատուկ գործիքակազմ է և անկախ արդյունքից` պետք է կիրառել։
Հարցին, որ արդեն 7 տարի ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել Նիկոլ Փաշինյանին, արդյոք ընդդիմության թուլության նշան է, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կառավարում է, նշանակում է՝ ընդդիմությունը թույլ է և չի կարողանում Փաշինյանին փոխել։ Իսկ ընդդիմություն ասածը շատ առաձգական և բազմաշերտ երևույթ է»։
Ժողովրդին ի՞նչ առաջարկենք` Նեպա՞լ, թե՞ Ֆրանսիա. Սերժ Սարգսյանը` իշխանափոխության մասին
Լրագրող Աբրահամ Գասպարյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման վտանգների մասին հանրային իրազեկման բարձրացումն առաջնային հրամայական է։ Նա հավելեց, որ իմպիչմենտն ունի երկու ատրիբուտ՝ քաղաքական և իրավական։
«Քաղաքականն իր հերթին դրսևորվում է երկու ոլորտում՝ խորհրդարանական մակարդակում կոալիցիաների կամ քաղաքական դաշինքների ձևով, երկրորդը՝ փողոցի մոբիլիզացիայով։ Իրավական գործընթացը, սահմանադրական բոլոր նորմերը հաշվի առնելով, խաղաղ իշխանափոխության պետք է հանգեցնի։ Իսկ ընտրությունների առաջ խորհրդարանական լսումները կարևոր նշանակություն ունի քարոզչական դաշտում, երկրորդ՝ իրավաքաղաքական մեխանիզմների ճշգրտման առումով»,- հավելեց Աբրահամ Գասպարյանը։
Ակցիան շարունակվում է, նիստերի ավարտից հետո հետագա գործողությունները նոր պարզ կլինի։
Իմպիչմենտի նախագիծն ԱԺ մուտք կարվի, երբ ապահովվի 36, ապա և հավելյալ 8-10 ձայն. Աբրահամյան
Լրահոս
0