https://arm.sputniknews.ru/20250926/chem-haskanum-inch-anel-hajtni-gvortsichneri-ardzaganqy-qevosajani-mahvan-kapakcutjamb-93951569.html
«Չեմ հասկանում՝ ինչ անել»․ հայտնի գործիչների արձագանքը Տիգրան Քեոսայանի մահվան լուրին
«Չեմ հասկանում՝ ինչ անել»․ հայտնի գործիչների արձագանքը Տիգրան Քեոսայանի մահվան լուրին
Sputnik Արմենիա
Տիգրան Քեոսայանը մահացել է այսօր՝ 59 տարեկան հասակում: Նրա մահը ցնցում էր նրան ճանաչողների համար, քանի որ մինչև վերջ հարազատներն ու ընկերները հավատում էին, որ... 26.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-26T20:28+0400
2025-09-26T20:28+0400
2025-09-26T20:29+0400
տիգրան քեոսայան
ցավակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1218/37/12183706_0:0:1600:901_1920x0_80_0_0_bcdd97a557d5ab42dd77dda3785d3199.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Այսօր հայտնի դարձավ հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանի անժամանակ մահվան մասին: Նրա վախճանը ծանր հարված էր ընտանիքի, ընկերների և գործընկերների համար:Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ ցավակցությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի հրամանագրով այս տարվա հունվարին Քեոսայանին շնորհվել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: ՌԴ նախագահը Տիգրան Քեոսայանին անվանել է ուժեղ ոգի ունեցող մարդ և Ռուսաստանի իսկական հայրենասեր, որը շատ բան է արել հայրենական կինոարվեստի լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար։ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը ընկերություն էր անում Տիգրան Էդմոնդի Քեոսայանի ընտանիքի հետ, գրել է. «Նա իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից մեկն էր»։Մշակույթի և արվեստի, քաղաքական և հասարակական գործիչները նույնպես խորին ցավակցություն են հայտնել Տիգրան Քեոսայանի մորը՝ Լաուրա Գևորգյանին, և տիկնոջը՝ Մարգարիտա Սիմոնյանին («Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր), ինչպես նաև բոլոր հարազատներին ու մտերիմներին՝ նշելով, որ կյանքից հեռացել է ոչ միայն տաղանդավոր մասնագետ, այլև հրաշալի մարդ:Երաժիշտ Իգոր Սարուխանովը խոստովանել է, որ ցնցված է լուրից և չի հասկանում՝ ինչպես ապրել առանց մտերիմ ընկերոջ: «Նա սրամիտ, հասուն, խելացի մարդ էր։ Այն ամենը, ինչ արեց՝ կմնա մեր հիշողության մեջ: Նրան միշտ սիրել են և կսիրեն», - ասել է Սարուխանովը ՌԻԱ Նովոստիին։Ռեժիսոր Կարեն Շահնազարովը Քեոսայանի մահն անվանել է մեծ ողբերգություն՝ հատուկ ընդգծելով նրա մարդկային որակները: «Մոսֆիլմի» կոլեկտիվի անունից նա ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին։Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Զառան նշել է՝ մտերիմները մինչև վերջ հավատում էին Քեոսայանի ապաքինմանը. «Մենք այնքան հույս ունեինք և հավատում էինք... կորով եմ մաղթում հարազատներին ու մտերիմներին։ Հիշատակը վառ լինի»:Հեռուստահաղորդավար Անատոլի Կուզիչևը խոստովանել է, որ չնայած վերջին ամիսներին Քեոսայանի ծանր վիճակին, մահվան լուրը ցնցող էր։«Նա աչքերով է պատասխանում ինձ»․ Սիմոնյանը պատմել է Տիգրան Քեոսայանի վիճակի մասին«Տաղանդավոր, կենսուրախ, իսկական պրոֆեսիոնալ էր։ Միշտ խանդավառությամբ էր խոսում կինոյի մասին։ Նրա բացակայությունը շատ կզգացվի», - նշել է լրագրողը։Քեոսայանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Ռուս ուղղափառ եկեղեցին։ Մոսկվայի պատրիարքարանի Եկեղեցու և հասարակության ու ԶԼՄ-ների փոխհարաբերությունների բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան զորակցության խոսքեր է հայտնել ընտանիքին:Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ելենա Դրապեկոն ընդգծել է, որ մինչև վերջին պահը սպասում էր հրաշքի և հուսով էր, որ Քեոսայանը դուրս կգա կոմայից. «Տիգրանը մեզ համար շատ թանկ մարդ էր»:Ռուսաստանի լրագրողների միության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը խոստովանել է, որ մինչև վերջին պահը բարեհաջող ելքի հույս ուներ:Հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան ևս իր զորակցությունն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին։«Երկնային արքայություն քեզ, Տիգրան։ Մենք քեզ շատ կկարոտենք: Ռիտա, ամուր մնա և հաղթահարիր վիշտդ: Դու ես հիմա ընտանիքիդ գլխավորը», - նշել է Սկաբեևան։Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեոսայանը հիվանդանոց է տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։Քեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում ` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1218/37/12183706_62:0:1485:1067_1920x0_80_0_0_f46d9ed6176723a98efd772090f5d510.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան քեոսայան, ցավակցություն
տիգրան քեոսայան, ցավակցություն
«Չեմ հասկանում՝ ինչ անել»․ հայտնի գործիչների արձագանքը Տիգրան Քեոսայանի մահվան լուրին
20:28 26.09.2025 (Թարմացված է: 20:29 26.09.2025) Տիգրան Քեոսայանը մահացել է այսօր՝ 59 տարեկան հասակում: Նրա մահը ցնցում էր նրան ճանաչողների համար, քանի որ մինչև վերջ հարազատներն ու ընկերները հավատում էին, որ Տիգրանը դուրս կգա կոմայից:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Այսօր հայտնի դարձավ հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանի անժամանակ մահվան մասին: Նրա վախճանը ծանր հարված էր ընտանիքի, ընկերների և գործընկերների համար:
Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ
ցավակցությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի
հրամանագրով այս տարվա հունվարին Քեոսայանին շնորհվել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: ՌԴ նախագահը Տիգրան Քեոսայանին անվանել է ուժեղ ոգի ունեցող մարդ և Ռուսաստանի իսկական հայրենասեր, որը շատ բան է արել հայրենական կինոարվեստի լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Մարիա Զախարովան, որը ընկերություն էր անում Տիգրան Էդմոնդի Քեոսայանի ընտանիքի հետ, գրել է. «Նա իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից մեկն էր»։
Մշակույթի և արվեստի, քաղաքական և հասարակական գործիչները նույնպես խորին ցավակցություն են հայտնել Տիգրան Քեոսայանի մորը՝ Լաուրա Գևորգյանին, և տիկնոջը՝ Մարգարիտա Սիմոնյանին («Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր), ինչպես նաև բոլոր հարազատներին ու մտերիմներին՝ նշելով, որ կյանքից հեռացել է ոչ միայն տաղանդավոր մասնագետ, այլև հրաշալի մարդ:
Երաժիշտ Իգոր Սարուխանովը խոստովանել է, որ ցնցված է լուրից և չի հասկանում՝ ինչպես ապրել առանց մտերիմ ընկերոջ: «Նա սրամիտ, հասուն, խելացի մարդ էր։ Այն ամենը, ինչ արեց՝ կմնա մեր հիշողության մեջ: Նրան միշտ սիրել են և կսիրեն», - ասել է Սարուխանովը ՌԻԱ Նովոստիին։
Ռեժիսոր Կարեն Շահնազարովը Քեոսայանի մահն անվանել է մեծ ողբերգություն՝ հատուկ ընդգծելով նրա մարդկային որակները: «Մոսֆիլմի» կոլեկտիվի անունից նա ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին։
«Ողբերգությունը հսկայական է։ Հրաշալի մարդ էր, տաղանդավոր ռեժիսոր, հրապարակախոս։ Սա մեծ կորուստ է մեր մշակույթի համար։ Ինչպես ասում են, պետք է հաղթահարել այդ փորձությունը», - ընդգծել է ռեժիսորը։
Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Զառան նշել է՝ մտերիմները մինչև վերջ հավատում էին Քեոսայանի ապաքինմանը. «Մենք այնքան հույս ունեինք և հավատում էինք... կորով եմ մաղթում հարազատներին ու մտերիմներին։ Հիշատակը վառ լինի»:
Հեռուստահաղորդավար Անատոլի Կուզիչևը խոստովանել է, որ չնայած վերջին ամիսներին Քեոսայանի ծանր վիճակին, մահվան լուրը ցնցող էր։
«Տաղանդավոր, կենսուրախ, իսկական պրոֆեսիոնալ էր։ Միշտ խանդավառությամբ էր խոսում կինոյի մասին։ Նրա բացակայությունը շատ կզգացվի», - նշել է լրագրողը։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն ընդգծել է՝ ամբողջ երկիրն է սգում ընտանիքի հետ միասին: «Տիգրանն ուներ ցայտուն հումոր, անկոտրում լավատեսություն և անկրկնելի ոճ։ Նա էներգիա էր հաղորդում շրջապատին։ Մարմինը չդիմացավ նման վառ կենսակերպին... Սգում ենք բոլորս», - գրել է Կիսելյովը։
Քեոսայանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Ռուս ուղղափառ եկեղեցին։ Մոսկվայի պատրիարքարանի Եկեղեցու և հասարակության ու ԶԼՄ-ների փոխհարաբերությունների բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան զորակցության խոսքեր է հայտնել ընտանիքին:
Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ելենա Դրապեկոն ընդգծել է, որ մինչև վերջին պահը սպասում էր հրաշքի և հուսով էր, որ Քեոսայանը դուրս կգա կոմայից. «Տիգրանը մեզ համար շատ թանկ մարդ էր»:
Ռուսաստանի լրագրողների միության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը խոստովանել է, որ մինչև վերջին պահը բարեհաջող ելքի հույս ուներ:
Հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան ևս իր զորակցությունն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին։
«Երկնային արքայություն քեզ, Տիգրան։ Մենք քեզ շատ կկարոտենք: Ռիտա, ամուր մնա և հաղթահարիր վիշտդ: Դու ես հիմա ընտանիքիդ գլխավորը», - նշել է Սկաբեևան։
Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ Տիգրան Քեոսայանը
կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեոսայանը հիվանդանոց է տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։
Քեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։
Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում ` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։