https://arm.sputniknews.ru/20250926/arevtrashrjanarutjun-ev-aek-inch-en-qnnarkel-putiny-ev-pashinjany-kremlum-93907050.html
Առևտրաշրջանառություն և ԱԷԿ․ ի՞նչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը Կրեմլում
Առևտրաշրջանառություն և ԱԷԿ․ ի՞նչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը Կրեմլում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում։ 26.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-26T02:48+0400
2025-09-26T02:48+0400
2025-09-26T02:55+0400
տեսանյութեր
տեսանյութ
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
կրեմլ
հանդիպում
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93906454_0:0:1280:720_1920x0_80_0_0_2b3ac794987a8d357407413664e03f47.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 11 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ՌԴ նախագահի խոսքով` երկկողմ հարաբերությունները զարգանում են նաև մյուս ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը«Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու և ատոմային արդյունաբերության զարգացմանը նվիրված այս միջազգային միջոցառմանը մասնակցելու համար։ Սա բնական է, քանի որ Հայաստանը երկար տարիներ ունի ատոմակայան, որը, ինչպես դուք ինքներդ նշեցիք ֆորումում, ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Սա նշանակալի թիվ է՝ 30%. ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը արտադրվում է ատոմակայանի կողմից», - ասել է նՌԴ նախագահը։Պուտինը հիշեցրել է, որ «Ռոսատոմը» ներկայում աշխատում է ատոմակայանի կյանքի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասինՀամաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Встреча Пашиняна и Путина в Кремле
Sputnik Արմենիա
Встреча Пашиняна и Путина в Кремле
2025-09-26T02:48+0400
true
PT3M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93906454_243:0:1203:720_1920x0_80_0_0_1eb739653cde8f4071530f37cedb1015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, կրեմլ, հանդիպում, առևտուր, видео
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, կրեմլ, հանդիպում, առևտուր, видео
Առևտրաշրջանառություն և ԱԷԿ․ ի՞նչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը Կրեմլում
02:48 26.09.2025 (Թարմացված է: 02:55 26.09.2025) Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 11 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Ընդհանուր առմամբ, հարաբերությունները կայուն զարգանում են։ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը, ըստ մեր վիճակագրության, կազմում է 11,7 միլիարդ դոլար, որը հանրապետության (Հայաստանի–խմբ.) արտաքին առևտրաշրջանառության 34 տոկոսն է կազմում։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2024 թվականի համար», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` երկկողմ հարաբերությունները զարգանում են նաև մյուս ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։
«Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու և ատոմային արդյունաբերության զարգացմանը նվիրված այս միջազգային միջոցառմանը մասնակցելու համար։ Սա բնական է, քանի որ Հայաստանը երկար տարիներ ունի ատոմակայան, որը, ինչպես դուք ինքներդ նշեցիք ֆորումում, ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Սա նշանակալի թիվ է՝ 30%. ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը արտադրվում է ատոմակայանի կողմից», - ասել է նՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է, որ «Ռոսատոմը» ներկայում աշխատում է ատոմակայանի կյանքի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:
Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ: