00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռադիոֆիզիկայի ինստիտուտը կվերակազմակերպվի՝ միանալով «Հայփոստին»

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2025
Բաժանորդագրվել
Կառավարությունը ակնկալում է, որ կենտրոնի կառուցումը ոչ միայն կբարձրացնի «Հայփոստ» ՓԲԸ֊–ի մրցունակությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը կդարձնի ավելի կարևոր տարածաշրջանային լոգիստիկ հանգույց:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ–ն կվերակազմակերպվի՝ միանալով «Հայփոստ» ՓԲԸ–ին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Հաշվի առնելով «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրոյի» և «Հայփոստի» գործունեության նպատակներն ու խնդիրները՝ ընկերությունների միացումը թույլ կտա ապահովել վերջիններիս ռեսուրսների (նյութական, գիտական և աշխատանքային) արդյունավետության բարձրացումը»,– ասված է որոշման հմնավորման մեջ:
Ընկերությունների միացման արդյունքում նախատեսվում է կառուցել նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոն:
Նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի կառուցման դեպքում կանխատեսվում է, որ 2025–2030 թթ. ընթացքում «Հայփոստի» փոստային եկամուտը շարունակաբար կաճի 39.3 %–ով կամ 2,5. մլրդ դրամով, իսկ համախառն շահույթը (EBITDA-ն) կաճի 28.96 %–ով կամ 1,5. մլրդ դրամով:
Արդյունքում ակնկալվում է, որ Էականորեն կկրճատվեն նաև աշխատավարձային և կոմունալ ծախսերը՝ 2025–2030 թթ. կազմելով 304,7 մլն դրամ:
Նշվում է, որ կենտրոնի կառուցմամբ նախատեսվում է ներդնել նորարարական ավտոմատացված տեսակավորման համակարգեր, ինչը թույլ կտա բարելավել հաճախորդների սպասարկումը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
Լրահոս
0