00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցմունք տվեց ՀՀ–ի և Բաքվում պահվող գերիների դեմ. Սուրենյանցը` Փաշինյանի գրառման մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2025
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի համոզմամբ` Լևոն Տեր–Պետրոսյանին ուղղված Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանը կարող է օգտագործել որպես հաղթաթուղթ` Հայաստանին նորանոր պահանջներ առաջադրելու, միջազգային հարթակներում Հայաստանի դեմ նոր գործողություններ սկսելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ցուցմունք է տվել ՀՀ–ի դեմ` այն ներկայացնելով օկուպանտ և ագրեսոր երկիր։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով վարչապետի` ՀՀ 1–ին նախագահին ուղղված գրառումը, որտեղ նա Տեր-Պետրոսյանին հարց էր ուղղել. «Ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից ու վավերացումից հետո Հայաստանի 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
Սուրենյանցի դիտարկմամբ` Ադրբեջանն այս հայտարարությունը կարող է օգտագործել որպես հաղթաթուղթ, մանավանդ որ, դա Բաքվի վաղեմի երազանքն է`Հայաստանին նորանոր պահանջներ առաջադրելու, միջազգային հարթակներում Հայաստանի դեմ նոր գործողություններ սկսելու համար։
«Սա շատ վտանգավոր հայտարարություն է, որը Հայաստանի ապալեգիտիմացման ճանապարհով վտանգի տակ է դնելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը»,– նշում է վերլուծաբանը։
Հատկանշական է, որ Փաշինյանի այս հայտարարությունը համընկավ Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միջնորդություններին` դատական պրոցեսին ներգրավելու նաև Նիկոլ Փաշինյանին, առնվազն` տեսակապի միջոցով։
Սուրենյանցի գնահատմամբ` Փաշինյանն այսկերպ արդեն իսկ իր ցուցմունքը տվեց ընդդեմ Ադրբեջանում պահվող ու շինծու մեղադրանքներով դատվող հայ գերիների։
«Համարեք` Նիկոլ Փաշինյանն իր բաժին ցուցմունքը տվեց։ Այն, ինչ Բաքվի դատարանը, փաստեր չունենալու պատճառով չէր կարող ապացուցել, հիմա մի զորեղ փաստ հայտնվեց իրենց ձեռքին։ Ըստ Բաքվի ռեժիմի և ըստ Նիկոլ Փաշինյանի` այդ մարդիկ օկուպացիոն ռեժիմի պարագլուխներ են, և հենց այդ հատկանիշներով էլ դատվելու են»,– կարծում է Սուրենյանցը։
Հիշեցնենք` արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի կարգավորման բանակցությունների թեմայով պարբերաբար բանավեճի է հրավիրում Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, սակայն միշտ մերժում է ստանում։
Նախկին նախագահները Փաշինյանից պահանջում են հրապարակել իր օրոք բանակցված փաստաթղթերը, ինչը Փաշինյանը մինչ օրս չի արել։ Անկախության օրվան ընդառաջ իր հասցեին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոշտ քննադատությունից հետո Փաշինյանը կրկին թարմացրեց բանավեճի թեման և դարձյալ բավական կոշտ արձագանք ստացավ 3 նախագահներից։
Լրահոս
0